«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ: Աճուրդի ընթացքում վաճառվելու են.
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
Լոտ 1․ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ն․ Հովնաթանի փողոց, 22 հասցեում գտնվող 96,2 ք․մ․ բնակելի տուն, 125,1 ք․մ․ օժանդակ շինություն, 95,3 ք․մ․ բնակելի տուն, 2․3 ք․մ․/7․82 խ․մ․/ պարիսպ, 21 ք․մ․ ինքնակամ շինություններ, 0,017675 հա, 0,01639 հա մակերեսով հողամասեր (0,01639 հա հողամասը և 95,3 ք․մ․ բնակելի տունը ընդհանուր բաժնային սեփականություն են հանդիսանում Ն․Հովնաթանի փողոց, 22 և Ն․Հովնաթանի փողոց 22/1 բնակելի տների սեփականատերերի համար ½ բաժնեմասով): Լոտի մեկնարկային գինը` 33000000 ՀՀ դրամ:
Լոտ 2․ Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, գյուղ Արզական, Բջնիի խճուղի, 8/2-10/1 հասցեում գտնվող 72,4 ք․մ․ ամառային խոհանոց, 55,35 ք․մ․ ջրավազան, 118,2 ք․մ․ հարթակ, 14 ք․մ․ /28 խ․մ․/ պարիսպ, 31,7 ք․մ․ /95,1 խ․մ․/ պարիսպ, 198,9 ք․մ․ ինքնակամ կառուցված բնակելի տուն, 8 ք․մ․ ինքնակամ կառուցված մառան և 0,2097 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42000000 ՀՀ դրամ:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը (լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են)`
Լոտ 3․ Արարատի մարզ, համայնք Բերքանուշ, Թումանյան փողոց, 7 հասցեում գտնվող 356,5 ք․մ․ բնակելի տուն, 15,92 ք․մ․ անասնաշենք, 6,68 ք․մ․ հնոց, 12,2 ք․մ․ թանրատուն և 0,156 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35300000 ՀՀ դրամ,
Լոտ 4․ Արարատի մարզ, համայնք Հայանիստ, Էջմիածնի փողոց, 1 հասցեում գտնվող 207․7 ք․մ․ վարչական շենք և 0,332 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ): Լոտի մեկնարկային գինը` 43400000 ՀՀ դրամ։
Լոտ 1-ի և Լոտ 2-ի աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 27.11.2023թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:
Լոտ 3-ի և Լոտ 4-ի աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 27․11.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով:
Աճուրդի ավարտը՝ 01.07.2024թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքեր:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO