llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

10 ноября 2023

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ: Աճուրդի ընթացքում վաճառվելու են.

 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`

Լոտ 1 ք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ն Հովնաթանի փողոց, 22 հասցեում գտնվող 96,2 քմ բնակելի տուն, 125,1 քմ օժանդակ շինություն, 95,3 քմ բնակելի տուն, 23 քմ/782 խմ/ պարիսպ, 21 քմ ինքնակամ շինություններ, 0,017675 հա, 0,01639 հա մակերեսով հողամասեր (0,01639 հա հողամասը և 95,3 քմ բնակելի տունը ընդհանուր բաժնային սեփականություն են հանդիսանում ՆՀովնաթանի փողոց, 22 և ՆՀովնաթանի փողոց 22/1 բնակելի տների սեփականատերերի համար ½ բաժնեմասով): Լոտի մեկնարկային գինը` 33000000 ՀՀ դրամ:

Լոտ 2 Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, գյուղ Արզական, Բջնիի խճուղի, 8/2-10/1 հասցեում գտնվող 72,4 քմ ամառային խոհանոց, 55,35 քմ ջրավազան, 118,2 քմ հարթակ, 14 քմ /28 խմ/ պարիսպ, 31,7 քմ /95,1 խմ/ պարիսպ, 198,9 քմ ինքնակամ կառուցված բնակելի տուն, 8 քմ ինքնակամ կառուցված մառան և 0,2097 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42000000 ՀՀ դրամ:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը (լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են)`

Լոտ 3 Արարատի մարզ, համայնք Բերքանուշ, Թումանյան փողոց, 7 հասցեում գտնվող 356,5 քմ բնակելի տուն, 15,92 քմ անասնաշենք, 6,68 քմ հնոց, 12,2 քմ թանրատուն և 0,156 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35300000 ՀՀ դրամ,

Լոտ 4 Արարատի մարզ, համայնք Հայանիստ, Էջմիածնի փողոց, 1 հասցեում գտնվող 2077 քմ վարչական շենք և 0,332 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ): Լոտի մեկնարկային գինը` 43400000 ՀՀ դրամ։

Լոտ 1-ի և Լոտ 2-ի աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 27.11.2023թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Լոտ 3-ի և Լոտ 4-ի աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 2711.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով:

Աճուրդի ավարտը՝ 01.07.2024թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am,  www.borsa.am կայքեր: