«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Նարեկացու փողոց, 37 շենք, 10 հասցեում գտնվող 46,2 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4800000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք․, Մյասնիկյան փողոց, 14 հասցեում գտնվող 141,4 ք.մ. բնակելի տուն, 6,8 ք․մ․ գոմ և 0,0746 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11860000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Երևանյան փողոց, 25ա շենք, 16 հասցեում գտնվող 37,37 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5500000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք․, Գառնու փողոց, 4 շենք, 15 հասցեում գտնվող 55 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Յ․Լեփսիուսի փողոց, 1 շենք, 21 հասցեում գտնվող 54,9 ք.մ. բնակարան։ Լոտի մեկնարկային գինը` 20450000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Բենիամին, 18-րդ փողոց, 13 հասցեում գտնվող 311,17 ք.մ. բնակելի տուն, 17,24 ք․մ․ /31,03 խ․մ․, 86,2 գծմ/ պարիսպ և 0,093 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17850000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Խաղաղ Դոնի փողոց, 5 շենք, 223 հասցեում գտնվող 87,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27100000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Վեդի ք․, Արարատյան փողոց, 38 շենք, 4 հասցեում գտնվող 47,36 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8280000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք․, Արազի փողոց, 35 շենք, 17 հասցեում գտնվող 64,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12320000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն ք․, Չարենցի փողոց, 25 շենք, 45 հասցեում գտնվող 81,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17000000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Լալայան փողոց, 100 հասցեում գտնվող 134,16 ք․մ․ բնակելի տուն, 20,55 ք․մ․ անասնաշենք, 23,45 ք․մ․ ավտոտնակ, 19,8 ք․մ․ ավտոտնակ, 32,77 ք․մ․ տնակ և 0,107062 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19750000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Յ․Ֆուչիկի փողոց, 2-րդ նրբանցք, 1 շենք, 8 հասցեում գտնվող 71 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Գյուրջյան փողոց, 5 շենք, 44 հասցեում գտնվող 74,3 ք.մ. բնակարան և 3,7 ք․մ․ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 29350000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Մեղրի ք․, Քարակերտի փողոց, 37 հասցեում գտնվող 220,2 ք․մ․ բնակելի տուն, 11,2 ք․մ․ բաղնիք, 17,8 ք․մ․ ջրավազան, 20,5 ք․մ․ավտոտնակ և 0,159 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Հ․ Մարգարյան փողոց, 2-րդ նրբանցք, 10 շենք, 17 հասցեում գտնվող 64,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23400000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Թալին ք․, Սպանդարյան փողոց, 2-րդ նրբանցք, 6 հասցեում գտնվող 451,8 ք․մ․ բնակելի տուն, 94,4 ք․մ․ օժանդակ շինություն և 0,06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35000000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան ք․, Շամախյան փողոց, 1բ շենք, 23 հասցեում գտնվող 77,2 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16200000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Ռուսթավի փողոց, 2 շենք, 22 հասցեում գտնվող 78 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6250000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Ն․ Չարբախ, 10-րդ փողոց, 1-ին նրբանցք, 18 հասցեում գտնվող 94,8 ք․մ․ բնակելի տուն, 4,1 ք․մ․ օժանդակ շինություն, և 0,04 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23620000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց, 1 նրբանցք, 20, 1բ հասցեում գտնվող 176,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 53770000 ՀՀ դրամ
- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք․, Մետաղագործների փողոց, 16/1 շենք, 23 հասցեում գտնվող 63,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10720000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, 16-րդ թաղամաս, 16 շենք, 34 հասցեում գտնվող 103,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28600000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Ապարան ք․, Մ․Սիրեկանի փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 93,22 ք․մ․ բնակելի տուն, 30,54 ք․մ․ անասնաշենք, 18,26 ք․մ․ մառան, 5,26 ք․մ․ կաթսայատուն և 0,2042 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13030000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Պտղնի, 5-րդ փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող 59,8 ք․մ․ բնակելի տուն, 15,4 ք․մ․ խոհանոց, 21,5 ք․մ․ մառան, 21,05 ք․մ․ կաթսայատուն, 33,2 ք․մ․ ծածկ, 6,9 ք․մ․ /14,5 խ․մ․/ պարիսպ և 0,036428 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16900000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Չարենցի փողոց, 16-1 հասցեում գտնվող 151,15 ք․մ․ բնակելի տուն, 6,99 ք․մ․ մառան, 5,92 ք․մ․ թռչնանոց, 50,39 ք․մ․ ավտոտնակ և 0,05205 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16000000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Եղվարդ ք․, Գագարինի փողոց, 30 հասցեում գտնվող 329,5 ք․մ․ բնակելի տուն, 3,9 ք․մ․ կաթսայատուն, 33,9 ք․մ․ թոնրատուն, 23,8 ք․մ․ անասնաշենք, 63,8 ք․մ․ մառան, 13,5 ք․մ․ սանհանգույց, 5 ք․մ․ /10 խ․մ․, 24,9 գծմ/ պարիսպ, 14,4 ք․մ․ ծածկ և 0,145 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Դիմիտրովի փողոց, 80 շենք, 11 հասցեում գտնվող 76,7 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28200000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.06.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 04.07.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO