llcbst@yahoo.com
Yerevan, Sayat-Nova 40, 82/31

Notification

may 17 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Նարեկացու փողոց, 37 շենք, 10 հասցեում գտնվող 46,2 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4800000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք, Մյասնիկյան փողոց, 14  հասցեում գտնվող 141,4 ք.մ. բնակելի տուն, 6,8 քմ գոմ և 0,0746 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11860000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք, Երևանյան փողոց, 25ա շենք, 16 հասցեում գտնվող 37,37 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5500000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք, Գառնու փողոց, 4 շենք, 15 հասցեում գտնվող 55 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16300000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, ՅԼեփսիուսի փողոց, 1 շենք, 21 հասցեում գտնվող 54,9 ք.մ. բնակարան։ Լոտի մեկնարկային գինը` 20450000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Բենիամին, 18-րդ փողոց, 13 հասցեում գտնվող 311,17 ք.մ. բնակելի տուն, 17,24 քմ /31,03 խմ, 86,2 գծմ/ պարիսպ և 0,093 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17850000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Էրեբունի, Խաղաղ Դոնի փողոց, 5 շենք, 223 հասցեում գտնվող 87,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27100000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Վեդի ք, Արարատյան փողոց, 38 շենք, 4 հասցեում գտնվող 47,36 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8280000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք, Արազի փողոց, 35 շենք, 17 հասցեում գտնվող 64,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12320000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն ք, Չարենցի փողոց, 25 շենք, 45 հասցեում գտնվող 81,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17000000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք, Լալայան փողոց, 100 հասցեում գտնվող 134,16 քմբնակելի տուն, 20,55 քմանասնաշենք, 23,45 քմավտոտնակ, 19,8 քմավտոտնակ, 32,77 քմտնակ և 0,107062 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19750000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Աջափնյակ, ՅՖուչիկի փողոց, 2-րդ նրբանցք, 1 շենք, 8 հասցեում գտնվող 71 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28500000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Նոր-Նորք, Գյուրջյան փողոց, 5 շենք, 44 հասցեում գտնվող 74,3 ք.մ. բնակարան և 3,7 քմ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 29350000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Մեղրի ք, Քարակերտի փողոց, 37 հասցեում գտնվող 220,2 քմ բնակելի տուն, 11,2 քմ բաղնիք, 17,8 քմ ջրավազան, 20,5 քմավտոտնակ և 0,159 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17400000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Աջափնյակ, Հ Մարգարյան փողոց, 2-րդ նրբանցք, 10 շենք, 17 հասցեում գտնվող 64,4 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23400000 ՀՀ դրամ:

- Արագածոտնի մարզ, համայնք Թալին ք, Սպանդարյան փողոց, 2-րդ նրբանցք, 6 հասցեում գտնվող 451,8 քմ բնակելի տուն, 94,4 քմ օժանդակ շինություն և 0,06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35000000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան ք, Շամախյան փողոց, 1բ շենք, 23 հասցեում գտնվող 77,2 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16200000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Ռուսթավի փողոց, 2 շենք, 22 հասցեում գտնվող 78 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6250000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Շենգավիթ, Ն Չարբախ, 10-րդ փողոց, 1-ին նրբանցք, 18 հասցեում գտնվող 94,8 քմ բնակելի տուն, 4,1 քմ օժանդակ շինություն, և 0,04 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23620000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց, 1 նրբանցք, 20, 1բ հասցեում գտնվող 176,8 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 53770000 ՀՀ դրամ

- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք, Մետաղագործների փողոց, 16/1 շենք, 23 հասցեում գտնվող 63,4 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10720000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Աջափնյակ, 16-րդ թաղամաս, 16 շենք, 34 հասցեում գտնվող 103,8 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28600000 ՀՀ դրամ:

- Արագածոտնի մարզ, համայնք Ապարան ք, ՄՍիրեկանի փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 93,22 քմ բնակելի տուն, 30,54 քմ անասնաշենք, 18,26 քմ մառան, 5,26 քմ կաթսայատուն և 0,2042 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13030000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Պտղնի, 5-րդ փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող 59,8 քմ բնակելի տուն, 15,4 քմ խոհանոց, 21,5 քմ մառան, 21,05 քմ կաթսայատուն, 33,2 քմ ծածկ, 6,9 քմ /14,5 խմ/ պարիսպ և 0,036428 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16900000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Չարենցի փողոց, 16-1 հասցեում գտնվող 151,15 քմ բնակելի տուն, 6,99 քմ մառան, 5,92 քմ թռչնանոց, 50,39 քմ ավտոտնակ և 0,05205 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16000000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Եղվարդ ք, Գագարինի փողոց, 30 հասցեում գտնվող 329,5 քմ բնակելի տուն, 3,9 քմ կաթսայատուն, 33,9 քմ թոնրատուն, 23,8 քմ անասնաշենք, 63,8 քմ մառան, 13,5 քմ սանհանգույց, 5 քմ /10 խմ, 24,9 գծմ/ պարիսպ, 14,4 քմ ծածկ և 0,145 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31700000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Էրեբունի, Դիմիտրովի փողոց, 80 շենք, 11 հասցեում գտնվող 76,7 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28200000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.06.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 04.07.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: