«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ ք․, Բոշնաղյան փողոց, 20 հասցեում գտնվող 203,3 ք.մ. բնակելի տուն, 9 ք․մ․ խորդանոց և 0,0473 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22100000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Տիգրան Մեծի պողոտա, 44 շենք, 30 հասցեում գտնվող 74,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան ք․, Շահումյան փողոց, 6 շենք, 5 հասցեում գտնվող 74,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12260000 ՀՀ դրամ:
- ք․Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց, 59/1 շենք, 2 հասցեում գտնվող 71,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29150000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Երկաթուղայինների 5-րդ փողոց, 12/1 հասցեում գտնվող 173,1 ք.մ. բնակելի տուն, 44,4 ք․մ․ խորդանոց և 0,0284 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33200000 ՀՀ դրամ:
- ք․Երևան, Աջափնյակ, Հ․ Մարգարյան փողոց, 2-րդ նրբանցք, 6 շենք, 47 հասցեում գտնվող 138,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 43700000 ՀՀ դրամ:
- ք․Երևան, Նոր-Նորք, Ա․Միկոյան փողոց, 25 շենք, 11 հասցեում գտնվող 60,52 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21600000 ՀՀ դրամ:
- ք․Երևան, Կենտրոն, Ե․Քոչարի փողոց, 1 շենք, 73 հասցեում գտնվող 74,84 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34650000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ ք․, Էրեբունու փողոց, 31 հասցեում գտնվող 191 ք.մ. բնակելի տուն, 7,6 ք․մ․ սանհանգույց, 10,7 ք․մ․ մառան, 10,7 ք․մ․ ամառային խոհանոց, 32,7 ք․մ․ /65,4 խ․մ․/ պարիսպ, 19,2 ք․մ․ ծածկ, 12,9 ք․մ․ ծածկ և 0,1217 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17150000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բարեկամության փողոց, 23 հասցեում գտնվող 294,57 ք.մ. բնակելի տուն, 1,13 ք․մ․զուգարան, 15,43 ք․մ․ /26,23 խ․մ․/ պարիսպ, 3,88 ք․մ․/7,18 խ․մ․/ պարիսպ, 14,74 ք․մ․ /29,04 խ․մ․/ պարիսպ, 2,01 ք․մ․ /2,17 խ․մ․/ պարիսպ և 0,11999 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 58000000 ՀՀ դրամ:
- ք․Երևան, Ավան, Հ․Հովհաննիսյան թաղամաս, 24/2 շենք, 24 հասցեում գտնվող 83,23 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26700000 ՀՀ դրամ:
- ք․Երևան, Նոր-Նորք, Վիլնյուսի փողոց, 71 շենք, 12/1 հասցեում գտնվող 45,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16900000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Դարակերտ, Կենտրոնական փողոց, 44 հասցեում գտնվող 132 ք.մ. բնակելի տուն, 9,4 ք․մ․ աշխատասենյակ, 183 ք․մ․ ջերմոց, 29 ք․մ․ անասնաշենք, 3,5 ք․մ․ կաթսայատուն, 42,8 ք․մ․ ծածկ և 0,0585 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21600000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Անկախության փողոց, 34 հասցեում գտնվող 218 ք.մ. բնակելի տուն և 0,038 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28400000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 08.07.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 08.08.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO