llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

22 июня 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ ք, Բոշնաղյան փողոց, 20 հասցեում գտնվող 203,3 ք.մ. բնակելի տուն, 9 քմ խորդանոց և 0,0473 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22100000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Տիգրան Մեծի պողոտա, 44 շենք, 30 հասցեում գտնվող 74,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան ք, Շահումյան փողոց, 6 շենք, 5 հասցեում գտնվող 74,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12260000 ՀՀ դրամ:

- քԵրևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց, 59/1 շենք, 2 հասցեում գտնվող 71,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29150000 ՀՀ դրամ:

- քԵրևան, Էրեբունի, Երկաթուղայինների 5-րդ փողոց, 12/1 հասցեում գտնվող 173,1 ք.մ. բնակելի տուն, 44,4 քմխորդանոց և 0,0284 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33200000 ՀՀ դրամ:

- քԵրևան, Աջափնյակ, ՀՄարգարյան փողոց, 2-րդ նրբանցք, 6 շենք, 47 հասցեում գտնվող 138,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 43700000 ՀՀ դրամ:

- քԵրևան, Նոր-Նորք, ԱՄիկոյան փողոց, 25 շենք, 11 հասցեում գտնվող 60,52 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21600000 ՀՀ դրամ:

- քԵրևան, Կենտրոն, ԵՔոչարի փողոց, 1 շենք, 73 հասցեում գտնվող 74,84 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34650000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ ք, Էրեբունու փողոց, 31 հասցեում գտնվող 191 ք.մ. բնակելի տուն, 7,6 քմսանհանգույց, 10,7 քմմառան, 10,7 քմամառային խոհանոց, 32,7 քմ /65,4 խմ/ պարիսպ, 19,2 քմծածկ, 12,9 քմծածկ և 0,1217 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17150000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բարեկամության փողոց, 23 հասցեում գտնվող 294,57 ք.մ. բնակելի տուն, 1,13 քմզուգարան, 15,43 քմ /26,23 խմ/ պարիսպ, 3,88 քմ/7,18 խմ/ պարիսպ, 14,74 քմ /29,04 խմ/ պարիսպ, 2,01 քմ /2,17 խմ/ պարիսպ և 0,11999 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 58000000 ՀՀ դրամ:

- քԵրևան, Ավան, ՀՀովհաննիսյան թաղամաս, 24/2 շենք, 24 հասցեում գտնվող 83,23 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26700000 ՀՀ դրամ:

- քԵրևան, Նոր-Նորք, Վիլնյուսի փողոց, 71 շենք, 12/1 հասցեում գտնվող 45,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16900000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Դարակերտ, Կենտրոնական փողոց, 44 հասցեում գտնվող 132 ք.մ. բնակելի տուն, 9,4 քմաշխատասենյակ, 183 քմջերմոց, 29 քմանասնաշենք, 3,5 քմկաթսայատուն, 42,8 քմծածկ և 0,0585 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21600000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Անկախության փողոց, 34 հասցեում գտնվող 218 ք.մ. բնակելի տուն և 0,038 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28400000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 08.07.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 08.08.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: