«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Մ․ Խորենացու փողոց, 2/1 շենք, 29 հասցեում գտնվող 64,23 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15600000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Իսակովի փողոց, 47ա շենք, 23 հասցեում գտնվող 77,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22600000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Կենտրոն թաղամաս, 37 շենք, 22 հասցեում գտնվող 74,53 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21350000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Գետափնյա փողոց, 2 շենք, 4 հասցեում գտնվող 28,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6700000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի ք․, Սանահին Սարահարթ թաղամաս, 3/10 շենք, 56 հասցեում գտնվող 47,7 ք.մ. տարածք: Լոտի մեկնարկային գինը` 9100000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 1/4 հասցեում գտնվող 83.47 ք.մ. բնակելի տուն և 0.022 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15400000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Կամոյի փողոց, 36 հասցեում գտնվող 208,1 ք.մ. բնակելի տուն, 13,8 ք․մ․ տնտեսական մաս, 2,5 ք․մ․ /1,5 խ․մ․/ պարիսպ և 0,076 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25070000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Վեդի, Վեդի ք․, Արարատյան փողոց, 87/2 հասցեում գտնվող 51,41 ք.մ. առևտրի սրահ և 0,00642 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Արարատյան 1-ին զանգված, 16 շենք, 17 հասցեում գտնվող 85,2 ք.մ. բնակարան և 31,8 ք․մ․ ինքնակամ կառուցված նկուղ: Լոտի մեկնարկային գինը` 36200000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Պուշկինի փողոց, 38/1 շենք, 2 հասցեում գտնվող 115,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 110100000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք., Փյունիկ թաղամաս, 18 հասցեում գտնվող 80.7 ք.մ. բնակելի տուն և 0.076 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ Գ-3 թաղամաս, 16ա շենք, 18 հասցեում գտնվող 78,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 37750000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք․, Անկախության փողոց, 29 շենք, 33 հասցեում գտնվող 69,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7400000 ՀՀ դրամ:
- Վայոց ձորի մարզ, համայնք Վայք, Վայք ք․, Ա․ Մելիքյան փողոց, 16 հասցեում գտնվող 264,9 ք.մ. բնակելի տուն և 0,08 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18200000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 1-ին թաղամաս, 1 շենք, 8 հասցեում գտնվող 55,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Ս․ Վրացյան փողոց, 71 շենք, 8 հասցեում գտնվող 75,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 44100000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Վ․ Արտաշատ, Նար-Դոսի փողոց, 6 հասցեում գտնվող 170 ք.մ. բնակելի տուն, 19,3 ք․մ․ մառան, 19,3 ք․մ․ մառան և 0,1488 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23070000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Վանքի տափ թաղամաս, 3 շենք, 12 հասցեում գտնվող 87,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18000000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ ք․, Սաֆարյան փողոց, 5-րդ նրբանցք, 5 հասցեում գտնվող 369,5 ք.մ. բնակելի տուն, 43,68 ք․մ․ ավտոտնակ, 19,2 ք․մ․ անասնաշենք, 16,8 ք․մ․ ծածկոց, 6,48 ք․մ․ կաթսայատուն, 27,28 ք․մ․ մառան և 0,091 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 52400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նուբարաշեն, Նուբարաշենի 6-րդ փողոց, 144 շենք, 18 հասցեում գտնվող 50,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19000000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 3-րդ թաղամաս, 15 շենք, 1 հասցեում գտնվող 28,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7100000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Դավիթ Բեկ թաղամաս, 6 շենք, 74 հասցեում գտնվող 64,09 ք.մ. խանութ: Լոտի մեկնարկային գինը` 13040000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Վ․ Սարգսյան փողոց, 2-րդ թաղամաս, 7 հասցեում գտնվող 213.3 ք.մ. բնակելի տուն և 0,052363 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21200000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արարատ, Արարատ ք․, Կոմիտասի փողոց, 6 շենք, 22 հասցեում գտնվող 76,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17000000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Օրջոնիկիձեի փողոց, 3-րդ նրբանցք, 16 հասցեում գտնվող 152,21 ք.մ. բնակելի տուն, 26,64 ք․մ․ անասնաշենք և 0,0825 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20200000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Շահումյան փողոց, 185/14 հասցեում գտնվող 226,86 ք.մ. բնակելի տուն, 0,84 ք․մ․ /3,36 խ․մ․/ պարիսպ և 0,033982 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22100000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք․, Սևանի փողոց, 2/3 շենք, 2 հասցեում գտնվող 65,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17300000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 8-րդ թաղամաս, 12 շենք, 46 հասցեում գտնվող 74 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11400000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Նաիրյան փողոց, 176 շենք, 3 հասցեում գտնվող 65,05 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 6/1 շենք, 1 հասցեում գտնվող 61,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 40090000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Հ․ Գյուլիքևխյան փողոց, 37 շենք, 8 հասցեում գտնվող 53,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26700000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Երևանյան փողոց, 90 հասցեում գտնվող 556,4 ք.մ. բնակելի տուն և 0,103 հա հողամաս (հողամասում առկա են 44,5 ք․մ․ ինքնակամ շինություններ): Լոտի մեկնարկային գինը` 48900000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Եղվարդ ք., Հովհաննիսյան փողոց, 31 հասցեում գտնվող 75,1 ք.մ. բնակելի տուն, 40 ք.մ. անասնաշենք, 32,1 ք.մ. խարխուլ, 37 ք.մ. մառան, 14,8 ք.մ. սանհանգույց, 12,2 ք.մ. /24,4 խ․մ․/ պարիսպ և 0.136 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27400000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, Հանրապետության փողոց, 98 հասցեում գտնվող 325,2 ք.մ. բնակելի տուն, 51,5 ք.մ. ավտոտնակ, 24,4 ք․մ․ լողավազան, 4,1 ք.մ. /10,66 խ․մ․, 24,8 գծամետր/ պարիսպ, 48,7 ք․մ․ ծածկ և 0.0925 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 43900000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք., Ա. Հարությունյան փողոց, 46 հասցեում գտնվող 99.39 ք.մ. բնակելի տուն, 34.47 ք.մ. անասնաշենք, 2.85 ք.մ. կաթսայատուն և 0.08 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15650000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Գավառ ք․, Ազատության 2-րդ փողոց, 2-րդ անց․, 1 շենք, 12 հասցեում գտնվող 71,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11800000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Տիգրան Մեծ պողոտա, 56 շենք, 3 հասցեում գտնվող 75,19 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17600000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Վազգեն Առաջինի փողոց, 3-րդ փակուղի, 55 հասցեում գտնվող 145,9 ք․մ․ բնակելի տուն, 6,1 ք․մ․ թռչնանոց, 5,9 ք․մ․ ջրավազան, 8,1 ք․մ․ սանհանգույց, 3,8 ք․մ․ կաթսայատուն, 9,2 ք․մ․ մառան, 16,7 ք․մ․ մառան, 38,2 ք․մ․ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ (31,6 ք․մ․ ծածկ, 3,1 ք․մ․ ծածկ, 3,5 ք․մ․ պարիսպ) և 0,0951 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան, Նարեկացի թաղամաս, 31 շենք, 27 հասցեում գտնվող 82,25 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 41000000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Արագածի զանգված, 17 շենք, 38 հասցեում գտնվող 88,1 ք․մ․ բնակարան և 4,7 ք․մ․ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 20250000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Պ․ Տիչինայի փողոց, 140/11 հասցեում գտնվող 384,4 ք․մ․ բնակելի տուն, 128,5 ք․մ․ կիսանկուղ, 16,5 ք․մ․ ավտոտնակ, 5,3 ք․մ․ ջրավազան, 3,1 ք․մ․ ջրավազան, 6,1 ք․մ․ /18,3 խ․մ․/ պարիսպ և 0,084109 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 143500000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Իսահակյան փողոց, 1-ին նրբանցք, 5 շենք, 33 հասցեում գտնվող 51,5 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Գ․ Կոտովսկու փողոց, 23 հասցեում գտնվող 180,3 ք․մ․ բնակելի տուն և 0,03198 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 54600000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.12.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 15.01.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO