«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- ք․ Երևան, Արաբկիր, Ն․Դումանի փողոց, 19 հասցեում գտնվող 275,2 ք․մ․ բնակելի տուն, 19,9 ք․մ, ավտոտնակ և 0,04218 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 86900000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Հ․ Գասպարյան փողոց, 9 հասցեում գտնվող 219,7 ք․մ․ բնակելի տուն և 0,04379 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շահումյան 9 փողոց, 3 շենք, 58 հասցեում գտնվող 43 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Յ․ Լեփսիուսի փողոց, 17 շենք, 20 հասցեում գտնվող 30,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա․ Բաբաջանյան փողոց, 129 շենք, 60 հասցեում գտնվող 72,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Մ․ Մազմանյան փողոց, 14 շենք, 1 հասցեում գտնվող 59,6 ք․մ բնակարան և 13,4 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություն: Լոտի մեկնարկային գինը` 22600000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, Մեղրի ք․, Փարամազի փողոց, 17 շենք, 8 հասցեում գտնվող 65,1 ք․մ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8100000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Ն․ Շենգավիթ, 6-րդ փողոց, 5/2 հասցեում գտնվող 161,1 ք․մ բնակելի տուն, 1,62 ք․մ․ օժանդակ շինություն, 22,43 ք․մ․ օժանդակ շինություն, 1,8 ք․մ․ /4,5 խ․մ․/ պարիսպ և 0,094121 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 37400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց, 34 շենք, 51 հասցեում գտնվող 78,4 ք․մ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30100000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք․, Խանջյան փողոց, 34 հասցեում գտնվող 117,1 ք․մ բնակելի տուն, 17,5 ք․մ․ անասնաշենք և 0,063 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11600000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք․, Փյունիկ թաղամաս, 17 հասցեում գտնվող 80 ք.մ. բնակելի տուն և 0.063 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8200000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք., Քըրք Քըրքորյան փողոց, 259 հասցեում գտնվող 157.3 ք.մ. բնակելի տուն և 0.138 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13500000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Քալաշյան փողոց 28 հասցեում գտնվող 153,6 ք.մ. բնակելի տուն, 33,66 ք․մ․ ավտոտնակ, 9,12 ք․մ․ բաղնիք, 1,8 ք․մ․ /1,3 խ․մ․/ պարիսպ և 0.045 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12500000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Սունդուկյան փողոց, 7 հասցեում գտնվող 87,8 ք.մ. բնակելի տուն, 13,61 ք․մ․ գոմ, 15,4 ք․մ․ ավտոտնակ, 7 ք․մ․ բաղնիք, 2,2 ք․մ․ /0,9 խ․մ․/ պարիսպ և 0.0387 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 7800000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք., Չայկովսկու փողոց, 17 հասցեում գտնվող 215.09 ք.մ. բնակելի տուն, 29.93 ք.մ. անասնաշենք, 9.88 ք.մ. ամառային խոհանոց, 1.72 ք.մ. /1.56 խ.մ./ պարիսպ 5.74 ք.մ. /2.88 խ.մ./ պարիսպ, 0.33 ք.մ. /0.36 խ.մ./ պարիսպ և 0.0408 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17200000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Խանջյան փողոց, 19 հասցեում գտնվող 199,8 ք.մ. բնակելի տուն, 31,9 ք․մ․ անասնաշենք և 0.0615 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13200000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք․, Մ․ Մաշտոցի փողոց, 77 շենք, 5 հասցեում գտնվող 77,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19000000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք․, Զվարթնոց թաղամաս, Շոլոխովի փողոց, 11 հասցեում գտնվող 177,3 ք.մ. բնակելի տուն, 5,2 ք․մ․ սանհանգույց, 7,2 ք․մ․ թռչնանոց և 0,0658 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16800000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Վարդանանց փողոց, 122 շենք, 86 հասցեում գտնվող 65,33 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15300000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Ներսիսյան փողոց, 1-ին նրբանցք, 10 շենք, 36 հասցեում գտնվող 61,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8600000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Վ. Համբարձումյան փողոց, 9ա շենք, 42 հասցեում գտնվող 43.24 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, 2/12 շենք, 28 հասցեում գտնվող 79,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34070000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 19.09.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 10.10.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO