llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

21 февраля 2023

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Օգոստոսի 23-ի փողոց, 19 հասցեում գտնվող 431,8 ք.մ. բնակելի տուն, 20,9 ք․մ․ անասնաշենք, 2,3 ք․մ․ /3,7 խ․մ․/ պարիսպ, 18,9 ք․մ․ ինքնակամ կառուցված ծածկ, 10,1 ք․մ․ ինքնակամ կառուցված պարիսպ և 0,11 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 68160000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան պողոտա, 39 շենք, 38/1 հասցեում գտնվող 71 ք.մ. բնակարան և 12.8 ք.մ. ինքնակամ շինություն։ Լոտի մեկնարկային գինը` 20900000 ՀՀ դրամ:

- ք․ Երևան, Նոր-Նորք, Գյուլիքեխվյան փողոց, 5 շենք, 3 հասցեում գտնվող 79,2 ք.մ. բնակարան և 8,8 ք․մ․ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 31600000 ՀՀ դրամ:

- ք․ Երևան, Արաբկիր, Բաղրամյան պողոտա, 62 շենք, 67 հասցեում գտնվող 41,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27430000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, Դիլիջան ք․, Գայի փողոց, 34 հասցեում գտնվող 221.7 ք․մ․ բնակելի տուն, 14,9 ք․մ․ ավտոտնակ, 6,6 ք․մ․ մառան, 7 ք․մ․ սանհանգույց և 0,0606 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 71570000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք․, Մաշտոցի փողոց, 18 շենք, 59 հասցեում գտնվող 35,5 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11900000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք․, Սևանի փողոց, 2/1 շենք, 72 հասցեում գտնվող 69,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16800000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ ք․, Օգոստոսի 23-ի փողոց, 6 հասցեում գտնվող 99,7 ք.մ. բնակելի տուն, 45,7 ք․մ․ անասնաշենք և 0,07 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8650000 ՀՀ դրամ:

- Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք․, Գ․ Նժդեհի փողոց, 10 շենք 4 հասցեում գտնվող 56,26 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8400000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք․, Սասունցի Դավթի փողոց, 20 շենք, 20 հասցեում գտնվող 83,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9160000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Արարատ ք․, Խանջյան փողոց, 59/1-5 հասցեում գտնվող 29,15 ք.մ. առևտրի սրահ և 0,0035 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11780000 ՀՀ դրամ:

- ք․ Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս, 2/13 շենք, 49 հասցեում գտնվող 79,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28550000 ՀՀ դրամ:

- ք․ Երևան, Կենտրոն, Ռոստոմի փողոց, 29 շենք, 63 հասցեում գտնվող 106,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 73170000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Կենտրոն թաղամաս, 17 շենք, 2 հասցեում գտնվող 92,03 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19700000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Մ․ Խորենացու փողոց, 32 հասցեում գտնվող 340,87 ք.մ. բնակելի տուն, 28,24 ք․մ․ ցախանոց, 17,06 ք․մ․ ծածկ, 4,74 ք․մ․ /8,44 խ․մ․/ պարիսպ և 0,0452 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 36500000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան, Քաջարան ք․, Ա․ Բակունցի փողոց, 9 շենք, 19-20 հասցեում գտնվող 69,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13080000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, գյուղ Նորատուս, Սարալանջի փողոց, 1-ին փակուղի 6 հասցեում գտնվող 142,9 ք.մ. բնակելի տուն, 31,8 ք․մ․ անասնաշենք, 12,9 ք․մ․ անասնաշենք, 2,4 ք․մ․ սանհանգույց, 24 ք․մ․ ծածկ և 0,14 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10700000 ՀՀ դրամ:

- ք․ Երևան, Արաբկիր, Հր․ Քոչար փողոց, 7 շենք, 25 հասցեում գտնվող 49,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26800000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, Մեղրի ք․, Ադելյան փողոց, 15բ շենք, 4 հասցեում գտնվող 63,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8480000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Մասիս ք․, 7-րդ թաղամաս, 3-րդ փողոց 5 հասցեում գտնվող 147,8 ք.մ. բնակելի տուն, 0,55 ք․մ․ /0,94 խ․մ․/ պարիսպ և 0,04 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15520000 ՀՀ դրամ:

- ք․ Երևան, Շենգավիթ, Նիզամի 2 շենք, 27 հասցեում գտնվող 64,25 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25300000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Մուշ-2 թաղամաս, 6-6դ շենք, 5 հասցեում գտնվող 96,53 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17230000 ՀՀ դրամ:

- ք․Երևան, Ավան, Հ․Հովհաննիսյան թաղամաս, 24/2 շենք, 24 հասցեում գտնվող 83,23 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 32400000 ՀՀ դրամ:

- ք․Երևան, Նոր-Նորք, Մառի փողոց, 18/1 շենք, 26 հասցեում գտնվող 73,34 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27330000 ՀՀ դրամ

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Մուշ-2 թաղամաս, 7-րդ փողոց, 2 շենք, 40 հասցեում գտնվող 76,9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14000000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 09.03.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 06.04.2023թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: