llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Изменение уведомления

17 декабря 2024

Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 27.10.2023թ. թիվ 152 (2818) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման փոփոխության», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող՝ ներքոնշյալ լոտերի աճուրդի փուլերը շարունակվելու են որպես առանձին միավորներ,  23.12.2024թ.-ին, ժ․ 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2025թ.
-Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Այգեկ, 12-րդ փողոց, 3/1 հասցեում գտնվող 689,7 ք․մ․ արտադրամաս, 23 ք․մ․ սան հանգույց, 78,6 ք․մ․ կաթսայատուն, 2559 ք․մ․ ջերմոց, 2413,6 ք․մ․ ջերմոց, 18,4 ք․մ․ պահակատուն, 135,2 ք․մ․ /351,5 խ․մ․ / պարիսպ և 2,2787 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 200000000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Այգեկ, 12-րդ փողոց, 3 հասցեում գտնվող 132,7 ք․մ․ պահեստ և 0,02 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ։