«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Արարատի մարզ, համայնք Նոր Կյանք, Ա․ Խաչատրյան փողոց, 32 հասցեում գտնվող 156,19 ք.մ. բնակելի տուն, 84,31 ք․մ․ ծածկ, 27,37 ք․մ․ /53,71 խ․մ․/ պարիսպ և 0,1004 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24480000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Վեդի ք․, Գայի փողոց, 9 շենք, 1 հասցեում գտնվող 42,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Գ․ Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 8 շենք, 1 հասցեում գտնվող 64,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24700000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք․, Շվեյցարական թաղամաս, 80 հասցեում գտնվող 98 ք.մ. բնակելի տուն և 0,032 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 6000000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 22-րդ փողոց, 18 հասցեում գտնվող 111,3 ք.մ. շինություն, 197,2 ք․մ․ բնակելի տուն, 2,73 ք․մ․ /5,5 խ․մ․/ պարիսպ, 32,46 ք․մ․ ինքնակամ շինություն և 0,09461 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 121000000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Լալայան փողոց, 88/4 հասցեում գտնվող 76,64 ք.մ. բնակելի տուն, 3,2 ք․մ․ /7,04 խ․մ․/ պարիսպ և 0,04098 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9130000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 1ա շենք, 1/1 հասցեում գտնվող 108,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 52320000 ՀՀ դրամ:
- Վայոց ձորի մարզ, համայնք Վայք, Վայք ք․, Երիտասարդական փողոց, 1/1 հասցեում գտնվող 35,41 ք.մ. առևտրի սրահ և 0,006 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 6140000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք․, Ներսիսյան փողոց, 1 շենք, 17 հասցեում գտնվող 68,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19860000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք․, Արազու փողոց, 1 շենք, 50 հասցեում գտնվող 60,98 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16740000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, Ջիվանու փողոց, 17 շենք, 12 հասցեում գտնվող 81,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14900000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արմավիր ք․, Ռ․ Եղոյան փողոց, 12 հասցեում գտնվող 178,4 ք.մ. բնակելի տուն, 54,4 ք․մ․ ծածկ և 0,0594 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14200000 ՀՀ դրամ
- Արմավիրի մարզ, համայնք Խոյ, գյուղ Արշալույս, 21-րդ փողոց, 39 հասցեում գտնվող 328,1 ք.մ. բնակելի տուն, 10,6 ք․մ․ թոնրատուն, 2 ք․մ․ զուգարան, 21,1 ք․մ․ ծածկ, 20,5 ք․մ․ /41 խ․մ․/ պարիսպ, 20,6 ք․մ․ ծածկ, 6,1 ք․մ․ /10,4 խ․մ․/ պարիսպ և 0,17865 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41500000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 6-րդ թաղամաս, 15 շենք, 34 հասցեում գտնվող 77,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16400000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 4-րդ թաղամաս, 8 շենք, 5 հասցեում գտնվող 54,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք․, Ասլանյան փողոց, 109/2 հասցեում գտնվող 239,96 ք.մ. բնակելի տուն, 93,01 ք․մ․ մառան, 6,44 ք․մ․ փուռ, 33,9 ք․մ․ ավտոտնակ և 0,10986 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22940000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք․, Մայիսի 28-ի փողոց, 29/1 հասցեում գտնվող 17,72 ք.մ. ավտոտնակ, 65,73 ք․մ․ խանութ և 0,06964 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17120000 ՀՀ դրամ
- ք․ Երևան, Էրեբունի, Նուբարաշենի խճուղի, 5/4 շենք, 29 հասցեում գտնվող 76,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Արցախի փողոց, 10գ շենք, 25 հասցեում գտնվող 75,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 35100000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 10-րդ փողոց, 87/1 հասցեում գտնվող 331,4 ք.մ. բնակելի տուն և 0,04616 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 78600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Ն․ Ադոնց փողոց, 2/6, 8-րդ համալիր, 5-րդ մասնաշենքում գտնվող 64,9 ք.մ. թիվ 228/1 նախագծային բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 46240000 ՀՀ դրամ։
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 12.05.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 08.06.2023թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO