llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

26 апреля 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- ք. Երևան, Աջափնյակ, ՀՄարգարյան փողոց, 29/2 շենք, 25 հասցեում գտնվող 51,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21770000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հ/Ա Ա-3 թաղամաս, 28 շենք, 24 հասցեում գտնվող 64,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20300000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ալավերդի ք., Երևանյան խճուղի, 18/1 հասցեում գտնվող 453.71 ք.մ. ավտոտեխսպասարկման և հասարակական օբյեկտ և 0,0364 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 36400000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Վարդանանց փողոց, 43/1 շենք, 17 հասցեում գտնվող 76.9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13300000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Աղայան փողոց, 86 շենք, 7 հասցեում գտնվող 29.81 ք.մ. բնակարան։ Լոտի մեկնարկային գինը` 3200000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 31 շենք, 11 հասցեում գտնվող 94,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 41020000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք, Թավրիզյան փողոց, 1 հասցեում գտնվող 196,21 ք.մ. բնակելի տուն, 17,6 քմ անասնաշենք, 8,75 քմ անասնաշենք, 36,96 քմ ավտոտնակ և 0,07 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19450000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Շինարարների փողոց, 13 շենք, 51 հասցեում գտնվող 47,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7600000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք, Շիրակացու փողոց, 25/6 հասցեում գտնվող 86,49 ք.մ. բնակելի տուն և 0,005457 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10900000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք., Ս. Սևանեցու փողոց, 17 շենք, 17 հասցեում գտնվող 76.11 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12300000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց, 33 շենք, 4 հասցեում գտնվող 65,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26270000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., 2-րդ միկրոշրջան, 28 շենք, 13 հասցեում գտնվող 70,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18000000 ՀՀ դրամ:

- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ ք, Տիգրան Մեծ փողոց, 22բ շենք, 4 հասցեում գտնվող 75,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11900000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Վարդենիս ք., Խ. Ստեփանյան փողոց, 7 շենք, 34 հասցեում գտնվող 88,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5650000 ՀՀ դրամ:

- քԵրևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 1 հասցեում գտնվող 574,5 ք.մ. արտադրամաս և 0,074878 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 113020000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Վարդենիս ք., Երիտասարդության փողոց, 11 շենք, 23 հասցեում գտնվող 75,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9800000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Նոր-Նորք, Շոպրոնի 3 նրբանցք, 8 շենք, 10 հասցեում գտնվող 47,19 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14030000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շերամի փողոց, 27 շենք, 5 հասցեում գտնվող 76,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23800000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 12.05.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 13.06.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: