llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

30 апреля 2024

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոց, 4ա շենք, 39 հասցեում գտնվող 50,4 ք․մ․ բնակարան և 1,8 ք․մ․ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 31130000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Ե․ Թադևոսյան փողոց, 12/7 շենք, 36 հասցեում գտնվող 64 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 32600000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Արթիկ ք․, Հ․ Շիրազի փողոց, 33 հասցեում գտնվող 316,3 ք․մ․ բնակելի տուն և 0,104 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18670000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, Մարտունի ք․, Գ․ Զիրոյան փողոց, 25 շենք, 40 հասցեում գտնվող 62,7 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13760000 ՀՀ դրամ:
- Վայոց ձորի մարզ, համայնք Վայք, Վայք ք․, Չարենցի փողոց, 6/1 հասցեում գտնվող 79,1 ք․մ․ բնակելի տուն, 9,2 ք․մ․ օժանդակ շինություն և 0,02 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10400000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք․, Կոմիսարների փողոց, 2/1 հասցեում գտնվող 390,51 ք․մ․ բնակելի տուն, 136,6 ք․մ․ կիսակառույց շինություն /ավարտվածության աստիճանը՝ անավարտ/, 1,42 ք․մ․ /3,27 խ․մ․/ պարիսպ և 0,072 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33100000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Վեդի ք., Ա. Եղյան փողոց, 32  հասցեում գտնվող 232.4 ք.մ. բնակելի տուն, 4.6 ք.մ. սանհանգույց և 0.0709 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27650000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Վեդի ք., Շահումյան փողոց, 4  հասցեում գտնվող 240,3 ք.մ. բնակելի տուն, 62,8 ք.մ. բնակելի տուն, 3,7 ք․մ․ կաթսայատուն, 14,6 ք․մ․ խոհանոց, 19,6 ք․մ․ ավտոտնակ, 18,55 ք․մ․ անասնաշենք, 6 ք․մ․ /10,8 խ․մ․/ պարիսպ և 0.133 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17710000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս ք․, Նոր թաղամաս, 15-րդ շենք, 30 հասցեում գտնվող 82,16 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18410000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Այնթապ, 2-րդ շարք, 79 հասցեում գտնվող 181.3 ք.մ. բնակելի տուն, 6.3 ք.մ. լողարան, 1.7 ք.մ. կաթսայատուն և 0.0414 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29850000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Ա․Մանթաշյան փողոց, 1 շենք, 15 հասցեում գտնվող 61,75 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31750000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.05.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 20.06.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայք: