llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

16 марта 2022

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ք. Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 1 թաղամաս, 11 շենք, 45 հասցեում գտնվող 96.3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28600000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Նոր-Նորք (Նորքի 2-րդ մկշ., 62 շենք) Թոթովենցի նրբանցք, 3/3 շենք, 30 հասցեում գտնվող 65.1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26140000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., Տերյան 2-րդ փողոց, 2 հասցեում գտնվող 239 ք.մ. բնակելի տուն, 59.5 ք.մ. անասնաշենք, 3.8 ք.մ. կաթսայատուն և 0.0647 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15800000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Տավրոս թաղամաս, 21-րդ փողոց, 1բ հասցեում գտնվող 170.9 ք.մ. արտադրամաս, 26 ք.մ. կիսակառույց, 12.17 ք.մ. /30.43 խ.մ./ պարիսպ և 0.0752 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20600000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Արաբկիր, Վ. Փափազյան փողոց, 22 շենք, 22 հասցեում գտնվող 75.2 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30620000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք., Բաղրամյան փողոց, 21/1 շենք, 15 հասցեում գտնվող 77.2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12700000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., Պրոմեթևսի փողոց, 27 շենք, 2 հասցեում գտնվող 67.5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան ք., Գետափնյա փողոց, 74 շենք, 18 հասցեում գտնվող 91.7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20880000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Կենտրոն, Արգիշտիի փողոց, 11/8 շենք, 26 հասցեում գտնվող 104.6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 71800000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք., Պ. Սևակի փողոց, 3 հասցեում գտնվող 271.3 ք.մ. բնակելի տուն և 0.02 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13700000ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., Սարալանջի փողոց, 7 շենք, 53 հասցեում գտնվող 63.15 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17000000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Սևյան փողոց, 10 շենք, 19 հասցեում գտնվող 41.59 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4860000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Վեդի ք., Արարատյան փողոց, 43 շենք, 26 հասցեում գտնվող 93.5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15000000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Սիսիան ք., Իսրայել Օրու փողոց, 1բ շենք, 17 հասցեում գտնվող 92.03 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9760000 ՀՀ դրամ:

- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ ք., Ա.Մանուկյան փողոց, 9 շենք, 5 հասցեում գտնվող 98.9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17680000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոց, 3 շենք, 31 հասցեում գտնվող 49.5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17300000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Կապան ք., Շահումյան փողոց, 33 շենք, 12 հասցեում գտնվող 53.6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13200000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա, 48ա շենք, 83 հասցեում գտնվող 79.32 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 33760000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան ք., Կալինինի փողոց, 4-րդ նրբանցք, 20 հասցեում գտնվող 185.76 ք.մ. բնակելի տուն, 31.45 ք.մ. անասնաշենք և 0.06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23300000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 16 շենք, 6 հասցեում գտնվող 39.6 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15800000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Կնունյանց փողոց, 66 հասցեում գտնվող 162.36 ք.մ. բնակելի տուն, 3.29 ք.մ. /9.54 խ.մ./ պարիսպ, 2.15 ք.մ. /4.95 խ.մ./ պարիսպ, 36.37 ք.մ. ինքնակամ շինություններ և 0.054814 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45460000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 28ա շենք, 38 հասցեում գտնվող 48.9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26200000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք., Ք. Քըրքորյան փողոց, 244 հասցեում գտնվող 100.7 ք.մ. բնակելի տուն, 58.9 ք.մ. ավտոտնակ, 7.3 ք.մ. լոգարան, 28.94 ք.մ. մառան և 0.063 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13400000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Պ. Սևակի փողոց, 8 շենք, 16 հասցեում գտնվող 42.14 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5620000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան, գյուղ Լեռնաձոր, 2-րդ թաղամաս, 20 հասցեում գտնվող 97.4 ք.մ. բնակելի տուն (արտաքին մակերեսը՝ 146.2 ք.մ.), 44.4 ք.մ. անասնաշենք և 0.1187 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10600000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Թելմանի փողոց, 15 հասցեում գտնվող 487.06 ք.մ. բնակելի տուն, 87.92 ք.մ. կիսակառույց, 2.78 ք.մ. զուգարան, 5.35 ք.մ. /11.77 խ.մ./ պարիսպ և 0.084018 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41320000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի ք., Հ. Թումանյան փողոց, 52 հասցեում գտնվող 259.9 ք.մ. բնակելի տուն և 0.11 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22800000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Մոսկովյան փողոց, 62 շենք, 29 հասցեում գտնվող 64.84 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Գորիս ք., Մաշտոցի փողոց, 148 շենք, 11 հասցեում գտնվող 71.2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14520000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Մեղրի ք., Արաքսաշեն թաղամաս, 4 շենք, 22 հասցեում գտնվող 46 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6920000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 01.04.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 25.04.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: