llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

6 октября 2023

«Բի Էս Թի»  ՍՊԸ-ն  (այսուհետ՝ Կազմակերպիչ)  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի  հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
Լոտ 1 – Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, գյուղ Ծովագյուղ, Սևան-Ճամբարակ խճուղի 6,3 կմ, թիվ 1 հանգստյան տուն հասցեում գտնվող 3525,18 ք․մ․ վարչական շենք, 50 ք․մ․ ենթակայան, 179,2 ք․մ․ հարթակ և 5,4925 հա վարձակալության իրավունքով հողամաս (հողամասի վարձակալության պայմանագիրը գործում է մինչև 20․08․2044թ․): Լոտի մեկնարկային գինը` 1200000000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – ք․ Երևան, Աջափնյակ, Մ․Մազմանյան փողոց, 8 շենք, 32 հասցեում գտնվող 76,3 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 37000000 ՀՀ դրամ:
Լոտ 3 – ք․ Երևան, Աջափնյակ, Մ․Մազմանյան փողոց, 6/3 հասցեում գտնվող 33,1 ք․մ․ պահեստ, 7,8 ք․մ․ մուտք, 23,1 ք․մ․ ծածկ, 5,7 ք․մ․ /11,4 խ․մ․/ պարիսպ և 0,01236 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19500000 ՀՀ դրամ:
Լոտ 4 – ք․ Երևան, Կենտրոն, Տերյան փողոց, 1/1 շենք, 21 հասցեում գտնվող 202,1 ք․մ․ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 273000000 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Կոտայքի մարզ, համայնք Առինջ, 22-րդ փողոց, 10 հասցեում գտնվող 429,93 ք․մ․ բնակելի տուն, 27,2 ք․մ․ ավտոտնակ, 3,55 ք․մ․ կաթսայատուն, 44,6 ք․մ․ անասնաշենք և 0,0687 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 80000000 ՀՀ դրամ:
Լոտ 6 - վաճառքը որպես մեկ ամբողջական համալիր` 540000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, այդ թվում՝
6․1 - ք․ Երևան, Ավան, Մ․ Բաբաջանյան փողոց, 7/18 հասցեում գտնվող 684,4 ք․մ․ ալրաղաց, 721,4 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություններ և 0,172576 հա հողամաս: Մեկնարկային գինը` 280000000 ՀՀ դրամ:
6․2 - ք․ Երևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոց, 39/10 հասցեում գտնվող 477,4 ք․մ․ արտադրամաս, 14,3 ք․մ․ օժանդակ շինություն, 9 ք․մ․ հարթակ, 2,9 ք․մ․ /7,25 խ․մ․/ պարիսպ և 0,113625 հա հողամաս: Մեկնարկային գինը` 196200000 ՀՀ դրամ:
6․3 - ք․ Երևան, Ավան, Մ․ Բաբաջանյան փողոց, 7/18 և 39/10 հասցեներում գտնվող շարժական գույք․
Մակարոն արտադրելու հոսքագիծ UNIVERSAL 94 (1 հատ),  մակարոն արտադրելու հոսքագիծ MEGA-4 (1 հատ), մակարոնի չորացման սայլակներ (22 հատ), մակարոնի փաթեթավորման սարք (1 հատ), մակարոն արտադրող ինքնաշեն սարք (1 հատ), մակարոն արտադրող սարք (1 հատ), մետաղյա պահոց (4 հատ), ջեռուցման համակարգ ապամոնտաժված (1 համալիր), կոմբիկեր արտադրելու սարք /կմախք/  (1 հատ), մակարոնի չորացման մաղեր (540 հատ), փայտյա պոդդոն (110 հատ), ամբարձիչ /ավտոամբարձիչ/ (1 հատ), ցորենի խառնիչ-ամբարձիչ  Д1087 (1 հատ), ալրաղացի հոսքագիծ ամբողջական 30տ, GIFT CARTAL  GKOM-3/GIFT CARTAL GK-12 (1 հատ), ինքնաշեն մաղ (1 հատ), պատրաստի արտադրանքի բունկեր (3 հատ), պատրաստի արտադրանքի պարկի լցման ինքնաշեն սարք (1 հատ), պատրաստի արտադրանքը պահեստ տեղափոխող հոսք (1 հատ), թեփի բունկեր, 3տ (1 հատ), բունկեր-մետաղական տարողություն, 25տ (1 հատ), տեսախցիկ (3 հատ), օդորակիչ-հիթաչի (1 հատ), մետաղյա տարողություն (3 հատ) : Մեկնարկային գինը` 63800000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 23.10.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 29.12.2023թ.-ին:
Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.borsa.am կայք: