llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

22 октября 2024

«Բի Էս Թի»  ՍՊԸ-ն  (այսուհետ՝ Կազմակերպիչ)  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի  հարթակում.
1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Արթիկ ք․, Սասունցի Դավթի փողոց, 22 շենք, 3 հասցեում գտնվող 69,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10500000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Վերին Պտղնի, Նոր թաղամասի 1-ին փողոց, 6 հասցեում գտնվող 243 ք.մ. բնակելի տուն, 9,9 ք․մ․ սանհանգույց, 39,7 ք․մ․ ավտոտնակ, 50,4 ք․մ․ լողավազան և 0,113 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 149400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Արգիշտիի փողոց, 11/12 շենք, 12 հասցեում գտնվող 154,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 139720000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Աբովյան ք․, Երիտասարդական փողոց, 4 շենք, 25 հասցեում գտնվող 55,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռի 2-րդ փողոց, 61/3 հասցեում գտնվող 307,6 ք․մ․ բնակելի տուն, 1,8 ք․մ․ /3,6 խ․մ․, 9 գծամետր/ պարիսպ և 0,03149 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 87890000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք․, Վ․ Տերյան փողոց, 3-րդ նրբանցք, 31 հասցեում գտնվող 157,95 ք.մ. բնակելի տուն, 9,36 ք․մ․ ամառանոց, 2,26 ք․մ․ /4,07 խ․մ․/ պարիսպ, 2,32 ք․մ․ /4,18 խ․մ․/ պարիսպ և 0,06999 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 07.11.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 12.12.2024թ.-ին:
2. Շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ք․ Երևան, Նոր-Նորք, Գյուլիքեխվյան փողոց, 5 շենք, 3 հասցեում գտնվող 79,2 ք.մ. բնակարան և 8,8 ք․մ․ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 33780000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 07.11.2024թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝  12.12.2024թ.-ին:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը: