llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

17 марта 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` «դասական» եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը.

- ք. Երևան, Ավան, Ռուբինյանց փողոց,  27/40 հասցեում գտնվող 781.7 ք.մ. արտադրամաս, 105 ք.մ. ենթակայան (ընդհանուր բաժնային սեփականություն), 62.4 ք.մ. /156խմ, 156գծմ/ պարիսպ (ընդհանուր բաժնային սեփականություն) և 1.54735 հա հողամաս (ընդհանուր բաժնային սեփականություն): Լոտի մեկնարկային գինը` 99000000 ՀՀ դրամ:

     Աճուրդի փուլերը դասական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 04.04.2022թ.-ին ժ.12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2022թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է  գույքի ընթացիկ մեկնարկային գնի 0.5%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)564513 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: