llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

30 августа 2024

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Մեկ հարկանի ոչ բնակելի տարածք՝ 58,1 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Երևան, Արաբկիր համայնք, Բաղրամյան պողոտա, 56 շենք, թիվ 73 ոչ բնակելի տարածք: Լոտի մեկնարկային գինը` 61530051 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի ոչ բնակելի տարածք՝ 79,4 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Կուրղինյան փողոց, 7 շենք, 55: Լոտի մեկնարկային գինը` 35635367 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 65,7 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Երևան, Նոր Նորք համայնք, Վիլնյուսի փողոց, 3 շենք, թիվ 84: Լոտի մեկնարկային գինը` 26268599 ՀՀ դրամ:
- Երկհարկանի հասարակական տարածք՝ 343,4 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է չվճարված հողի կադաստրային արժեք՝ 4415800 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Հասցե՝ ք․ Դիլիջան, Մ․ Գորկի փողոց, 19 վարչական շենք: Լոտի մեկնարկային գինը` 47283940 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 50,21 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Ջերմուկ, Վարդանյան փողոց, թիվ 1: Լոտի մեկնարկային գինը` 22718784 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի տարածք՝ 106,69 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Տ․ Մեծի պողոտա, թիվ 53 տարածք: Լոտի մեկնարկային գինը` 89749770 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 46,73 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Գյումրի, Ռիժկովի փողոց, 5 շենք, թիվ 2: Լոտի մեկնարկային գինը` 33486554 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 317,3 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է չվճարված հողի կադաստրային արժեք՝ 608375 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Հասցե՝ ք․ Ալավերդի, Ջրավազան փողոց, թիվ 2/5 N 1 բանկի շենք: Լոտի մեկնարկային գինը` 46225037 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 123,53 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Մարալիկ, Հր․ Շահինյան փողոց, Բանկի՝ Մարալիկի մասնաճյուղ: Լոտի մեկնարկային գինը` 14021756 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 336,16 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է չվճարված հողի կադաստրային արժեք՝ 13715 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Հասցե՝ Արմավիրի մարզ, համայնք Բաղրամյան (Բաղրամյանի շրջ․) Արարատյան փողոց, թիվ 42 գրասենյակ: Լոտի մեկնարկային գինը` 21606651 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 92,4 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է չվճարված հողի կադաստրային արժեք՝ 28948 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Հասցե՝ Արագածոտնի մարզ, համայնք Ծաղկահովիտ, Բժշկյան փողոց, 9/4 տարածք: Լոտի մեկնարկային գինը` 9892613 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 182,79 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, Ջրաշինարարների բանավան, 1-ին փողոց, 2 վարչական շենք: Լոտի մեկնարկային գինը` 35090484 ՀՀ դրամ:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.09.2024թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվա ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը: