llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

30 мая 2024

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք․, Գրիբոյեդովի փողոց, 3 շենք, 15 հասցեում գտնվող 76,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 22 շենք, 27 հասցեում գտնվող 38,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 38390000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Գյուլիքեխվյան փողոց, 5 շենք, 3 հասցեում գտնվող 79,2 ք.մ. բնակարանի և 8,8 ք․մ․ ինքնակամ շինության: Լոտի մեկնարկային գինը` 33780000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Գ․ Բաղյան փողոց, 1-ին նրբանցք, 6 շենք, 28 հասցեում գտնվող 66,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26110000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Նորաշեն 36 շենք, 119 հասցեում գտնվող 78,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30190000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 3 շենք, 26 հասցեում գտնվող 76,74 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31180000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Տարոն-1 թաղամաս, 3 շենք, 10 հասցեում գտնվող 113,51 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15750000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ ք․, Ա․ Մանուկյան  փողոց, 7 շենք, 50 հասցեում գտնվող 46,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15930000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Արզնի, 5-րդ փողոց, 121 հասցեում գտնվող 104,4 ք.մ. բնակելի տուն, 35,64 ք․մ․ ավտոտնակ, 9,68 ք․մ․ բաղնիք, 19,8 ք․մ․ անասնաշենք, 67,05 ք․մ․ անասնաշենք, 107,1 ք․մ․ ծածկ, 32,2 ք․մ․ ծածկ, 43,5 ք․մ․ ծածկ և 0,153 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45500000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք․, Ա․ Գրիբոյեդովի փողոց, 2-րդ փակուղի, 7 հասցեում գտնվող 235,8 ք.մ. բնակելի տուն և 0,095 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20540000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, 49-րդ փողոց, 14 հասցեում գտնվող 506,5 ք.մ. բնակելի տուն, 35,7 ք․մ․ ավտոտնակ, 26,2 ք․մ․ շվաքարան և 0,274 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19600000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Մարքսի փողոց, 6 շենք, 27/1  հասցեում գտնվող 58,9 ք.մ. բնակարան և 32,8 ք․մ․ տարածք (նպատակային նշանակությունը հասարակական է՝ առևտրի սրահ): Լոտի մեկնարկային գինը` 42560000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արմավիր ք․, Մ․ Գորկու փողոց, 27 հասցեում գտնվող 78 ք.մ. բնակելի տուն, 41 ք․մ․ ավտոտնակ, 7,7 ք․մ․ սանհանգույց, 7,1 ք․մ․ կաթսայատուն, 34,6 ք․մ․ ծածկ, 2,05 ք․մ․ /5,1 խ․մ․, 10,2 գծամետր/ պարիսպ և 0,06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21970000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արարատ, Արարատ ք․, Աղբյուր Սերոբի փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 6 հասցեում գտնվող 100,9 ք.մ. բնակելի տուն, 12,9 ք․մ․ անասնաշենք, 27,9 ք․մ․ անասնաշենք և 0,06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16090000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք., Ոփյան փողոց, 128 հասցեում գտնվող 218.5 ք.մ. բնակելի տուն, 41 ք.մ. անասնաշենք և 0.352 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25000000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.06.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 18.07.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը: