llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

8 сентября 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`

- ք Երևան, Շենգավիթ, Մանանդյան փողոց, 1 շենք, 20 հասցեում գտնվող 51,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21850000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Դավթաշեն 1 թաղամաս, 21/31 հասցեում գտնվող 0,21 հա հողամաս:Լոտի մեկնարկային գինը` 59000000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Դավթաշեն 1 թաղամաս, 21/32 հասցեում գտնվող 0,3 հա հողամաս:Լոտի մեկնարկային գինը` 84010000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Դավթաշեն, Աղաբաբյան փողոց, 1/12  հասցեում գտնվող 3,1832 հա հողամաս:Լոտի մեկնարկային գինը` 487000000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 74/2 հասցեում գտնվող 393,7 ք.մ. արտադրամաս, 38,7 քմ արտադրամաս, 23,2 քմ սանհանգույց, 44,3 քմ պահեստ, 12,3 քմ արտադրամաս, 43,5 քմ պահեստ, 245,7 քմ շինություն-ծածկ, 62,2 քմ /124,4 խմ/ պարիսպ և 0,1982 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 67500000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Կենտրոն, ՎԱնտառային փողոց, 124/15 հասցեում գտնվող 639 քմ բնակելի տուն (ավարտվածության աստիճանը՝ 50-80%), 70,5 քմ ավտոտնակ, 40 քմ լողավազան և 0,16 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 716000000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` դասական և հոլանդական եղանակով, 26.09.2022թ.-ին, ժ.12:00-ին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում։ Աճուրդի ավարտը՝ 26.09.2022թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է աճուրդի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: