llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

8 декабря 2021

«Բի Էս Թի»  ՍՊԸ-ն  (այսուհետ՝ Կազմակերպիչ)  «Ակսոն»  ԱՀ  Բորսայի  հարթակում.

1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը.

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Պ. Սևակի փողոց, 14 շենք, թիվ 5 հասցեում գտնվող 95.82 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14100000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, գյուղ Բուժական, 1-ին փողոց, թիվ 7 հասցեում գտնվող 261.31 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 33 ք.մ. մակերեսով թոնրատուն, 47 ք.մ. մակերեսով գոմ, 18.2 ք.մ. մակերեսով մառան, 13.1 ք.մ. մակերեսով ծածկ և 0.317 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք., Գ. Զոհրապի փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 2  հասցեում գտնվող 216.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.06 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13180000 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 24.12.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 24.01.2022թ.-ին:

2. Շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ ք., Հովհաննես Շիրազի թաղամաս, 2 փողոց, թիվ 30 հասցեում գտնվող 349.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 4.3 ք.մ. /11.6 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.093 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17210079 ՀՀ դրամ:

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան ք., Ասլանյան փողոց, թիվ 96 հասցեում գտնվող 243.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 47 ք.մ. մակերեսով անասնաշենք, 4.2 ք.մ. մակերեսով մառան, 1.5 ք.մ. մակերեսով զուգարան և 0.06139 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11933730 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 24.12.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝  24.01.2022թ.-ին:

    Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայք: