llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

24 сентября 2024

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Արարատի մարզ, համայնք Վ․ Արտաշատ, Երևանյան փողոց, 2 հասցեում գտնվող 360,3 ք.մ. բնակելի տուն, 5,2 ք․մ․ մառան և 0,131 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 38960000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Երկաթուղայինների փողոց, 13 շենք, 11 հասցեում գտնվող 52,7 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18050000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Նոր Խարբերդ, 1-ին փողոց, 16/4 հասցեում գտնվող 78,4 ք․մ․ բնակելի տուն, 6,7 ք․մ․ ինքնակամ շինություն և 0,03059 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22160000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ ք․, Սաֆարյան փողոց, 5-րդ նրբանցք, 5 հասցեում գտնվող 369,5 ք.մ. բնակելի տուն, 43,68 ք․մ․ ավտոտնակ, 19,2 ք․մ․ անասնաշենք, 16,8 ք․մ․ ծածկոց, 6,48 ք․մ․ կաթսայատուն, 27,28 ք․մ․ մառան և 0,091 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 50080000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 33 շենք, 10 հասցեում գտնվող 70․6 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27580000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Լեփսիուսի փողոց, 6 շենք, 16 հասցեում գտնվող 73,9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 35900000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Ռումինական փողոց, 27 շենք, 1 հասցեում գտնվող 94,5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12900000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք․, Չարենցի փողոց, 4 շենք, 17 հասցեում գտնվող 65,39 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11940000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Չերկասի փողոց, 4 շենք, 75 հասցեում գտնվող 87.1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10000000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան ք․, Շահումյան փողոց, 6 շենք, 25 հասցեում գտնվող 74,9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15350000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Նոր-Նորքի 7-րդ միկրոշրջան, 53 շենք, 12 հասցեում գտնվող 77,49 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31870000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Պուշկինի փողոց, 40 շենք, 54 հասցեում գտնվող 97,1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 80500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Գ․ Նժդեհի փողոց, 27/2 շենք, 44 հասցեում գտնվող 70,28 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 37310000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Օգոստոսի 23-ի փողոց, 19 շենք, 37 հասցեում գտնվող 78,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31640000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Թանգուն ձոր թաղամաս, 9 հասցեում գտնվող 254 ք.մ. բնակելի տուն, 2 ք․մ․ /4,6 խ․մ․/ պարիսպ և 0,0397 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Շոպրոնի փողոց, 8 շենք, 13 հասցեում գտնվող 61,44 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26280000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Պ․ Տիչինայի փողոց, 320/5 հասցեում գտնվող 96,07 ք․մ․ թիվ 56  նախագծային բնակարան /գրավի առարկա է հանդիսանում 96,07 ք․մ․ մակերեսով թիվ 56 նախագծային բնակարանի նկատմամբ գնելու իրավունքը/: Լոտի մեկնարկային գինը` 46700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Արցախի փողոց, 22 շենք, 11 հասցեում գտնվող 57,33 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29800000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արմավիր ք․, Հանրապետության փողոց, 98 հասցեում գտնվող 325,2 ք.մ. բնակելի տուն, 51,5 ք.մ. ավտոտնակ, 24,4 ք․մ․  լողավազան, 4,1 ք.մ. /10,66 խ․մ․, 24,8 գծամետր/ պարիսպ, 48,7 ք․մ․ ծածկ և 0.0925 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 49060000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Պուշկինի փողոց, 38/1 շենք, 2 հասցեում գտնվող 115,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 115400000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Քասախ, Վարդանանց 1-ին փողոց, 5/1 հասցեում գտնվող 115,71 ք.մ. բնակելի տուն և 0,0356 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 37600000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի ք․, Շահումյան թաղամաս, 8 շենք, 11 հասցեում գտնվող 67,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9500000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի ք., Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 1/3 հասցեում գտնվող 400.7 ք.մ. մակերեսով տարածք: Լոտի մեկնարկային գինը` 32200000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Տավրոս թաղամասի 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 4 հասցեում գտնվող 236,5 ք.մ. բնակելի տուն, 6,35 ք․մ․ մառան, 7,33 ք․մ․ մառան, 2,72 ք․մ․ կաթսայատուն, 16,43 ք․մ․ ավտոտնակ, 16,43 ք․մ․ ավտոտնակ, 14,79 ք․մ․ անասնաշենք և 0,0907 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22500000 ՀՀ դրամ։
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 10.10.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 11.11.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը: