«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ) և «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Արդշինբանկ ԲԲԸ» լուծարվող բանկին (այսուհետ՝ Բանկ կամ Վաճառող) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ք․Երևան, Շենգավիթ, Արցախի 4 նրբանցք, 2/6 հասցեում գտնվող 8495քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 140000000 ՀՀ դրամ:
Հողամասի չվճարված կադաստրային արժեքը՝ 89316430 ՀՀ դրամ, գույքահարկի և հողի հարկի կուտակված պարտքերը՝ 2137449 ՀՀ դրամ, ներառված են մեկնարկային և ընթացիկ գների մեջ և վճարվելու են գնորդի կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ Համաձայն գույքի սեփականության վկայականի՝ հողակտորի վրա առկա շինությունները՝ 1978,35 քմ գործարանը և 1105,9 քմ ճաշարանը, համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի 03․02․2022թ․ NAP/1217-2022 գրության, քանդված են/ապամոնտաժված են։ Գույքի նշահարման և գեոդեզիայի արդյունքում բացահայտվել են շեղումներ՝ հարևանի պարիսպը մոտ 3մ ճակատային մասով գտնվում է հողակտորի մեջ (համապատասխան մասնագիտական կառույցի կողմից իրականացված նշահարման և գեոդեզիայի հաշվետվությունը կարող է տրամադրվել գնորդին)։ Գույքի գնման դեպքում գնորդի կողմից է իրականացվելու սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր ծախսերը։ Գնված գույքի սեփականության իրավունքի գրանցման գործընթացի հետ կապված բոլոր ռիսկերը կրելու է գնորդը։
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 05.06.2023թ.-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից՝ դասական եղանակով, իսկ յուրաքանչյուր 5-րդ աշխատանքային օրը նաև հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 29.12.2023թ.-ին:
Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1.5%-ի չափով, վճարման վերջնաժամկետը՝ յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտը լոտի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար Բանկը և Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չեն կրում:
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ ցանկության դեպքում այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է Վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարելի է ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել (011)564513 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am կայք:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO