llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հունվարի 16 2024

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- Արարատի մարզ, համայնք Արարատ ք․, Աղբյուր Սերոբի փողոց, 17/2 հասցեում գտնվող 500,71 ք․մ․ բնակելի տուն, 1,81 ք․մ․ ջրավազան, 10,55 ք․մ․ կաթսայատուն, 9,99 ք․մ․ հավաբուն, 17,36 ք․մ․ ծածկ և 0,06917 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 56390000 ՀՀ դրամ:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 01.02.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.07.2024թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
  Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
   Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
   Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայք: