«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում, վերջինս իրականացնելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող՝ 1500000000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ շարժական գույքի, ինչպես նաև՝ նույն հարթակում, Կազմակերպիչ «Բի Էս Թի» ՍՊԸ-ն իրականացնելու է ստորև նշված անշարժ գույքերի բաց աճուրդ։ Շարժական գույքը և անշարժ գույքը սակարկվելու է որպես մեկ միասնական համալիր՝ գործարան-հոսքագծեր։ Սակարկություններն իրականացվելու են «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, գյուղ Շողակաթ, 18-րդ փողոց, 23 հասցեում գտնվող 2092,49 ք․մ․ գլխավոր մասնաշենք, 193,54 ք․մ․ հանք անցում, 461,85 ք․մ․ հանքանյութի պահեստ, 12,41 ք․մ․ էլ-ենթակայան, 248,95 ք․մ․ արհեստանոց, 15,69 ք․մ․ շինություն, 29,88 ք․մ․ պահեստ, 40,53 ք․մ․ ենթակայանի շենք, 58,67 ք․մ․ արդյունաբերական օբյեկտ, 41,36 ք․մ․ հանք անցում, 98,85 ք․մ․ նավթամթերքի պահեստ, 7,86 ք․մ․ հանք անցում և 3,66365 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 1313547000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, գյուղ Շողակաթ, 18-րդ փողոց, 22 հասցեում գտնվող 106,38 ք․մ․ արդյունաբերական օբյեկտ, 89,25 ք․մ․ արդյունաբերական օբյեկտներ, 60,72 ք․մ․ հանք անցում, 56,62 ք․մ․ հանք անցում և 0,24334 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15300000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, գյուղ Շողակաթ, 18 փողոց, 21 հասցեում գտնվող 1,96149 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 10.10.2024թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայք:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO