«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Արմավիրի մարզ, համայնք Խոյ, գյուղ Արշալույս, 21-րդ փողոց, 39 հասցեում գտնվող 328,1 ք.մ. բնակելի տուն, 10,6 ք․մ․ թոնրատուն, 2 ք․մ․ զուգարան, 21,1 ք․մ․ ծածկ, 20,5 ք․մ․ /41 խ․մ․/ պարիսպ, 20,6 ք․մ․ ծածկ, 6,1 ք․մ․ /10,4 խ․մ․/ պարիսպ և 0,17865 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 39180000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Վ․ Բրյուսովի փողոց, 21 շենք, 9 հասցեում գտնվող 64,95 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 41730000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ ք․, Գ․ Լուսավորչի փողոց, 15 հասցեում գտնվող 288,55 ք.մ. բնակելի տուն, 5,35 ք․մ․ կաթսայատուն, 7,3 ք․մ․ թռչնանոց, 0,73 ք․մ․ /1,46 խ․մ․/ պարիսպ և 0,07678 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 40200000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Սեվյան 1-ին փողոց, 4 հասցեում գտնվող 149,4 ք.մ. բնակելի տուն, 85,1 ք․մ․ մառան, սանհանգույց և 0,0678 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18020000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս, 3/12 շենք, 21 հասցեում գտնվող 95,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 38900000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Գետափնյա փողոց, 74 շենք, 18 հասցեում գտնվող 91,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27650000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Ռոստովյան փողոց, 17 շենք, 20 հասցեում գտնվող 32,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17160000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Թալին ք․, Գորկու փողոց, 29 հասցեում գտնվող 156,2 ք.մ. բնակելի տուն, 41,4 ք․մ․ ավտոտնակ, 34,3 ք․մ․ անասնաշենք և 0,11 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17900000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Զ․ Անդրանիկի փողոց, թիվ 18 հասցեում գտնվող 393,9 ք․մ․ բնակելի տուն, 6,9 ք․մ․ կաթսայատուն, 10,54 ք․մ․ թոնրատուն և 0,142 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 47200000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան ք․, Հարավային թաղամաս, Րաֆֆու փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 31 հասցեում գտնվող 379,61 ք․մ․ բնակելի տուն, 41,08 ք․մ․ ավտոտնակ և 0,072 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29700000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Կենտրոն թաղամաս, 98 շենք, 36 հասցեում գտնվող 75,7 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15150000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Գորգագործների փողոց, 26 շենք, 16 հասցեում գտնվող 55,65 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30160000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Մուրացանի փողոց, 113/1 շենք, 48 հասցեում գտնվող 46,5 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26460000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Գ-3 թաղամաս, 5 շենք, 1 հասցեում գտնվող 71,9 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34470000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Ա․ Խաչատրյան փողոց, 11 շենք, 44 հասցեում գտնվող 75,5 ք․մ․ բնակարան և 27,72 ք․մ․ ինքնակամ շինություններ: Լոտի մեկնարկային գինը` 45580000ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Մերձավան, Արցախ թաղամաս, 1-ին փողոց, 10 հասցեում գտնվող 394,2 ք․մ․ բնակելի տուն, 19 ք․մ․ անասնաշենք և 0,104 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45720000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 8-րդ թաղամաս, 5 շենք, 18 հասցեում գտնվող 74,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14500000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., Չարենցի փողոց, 179 շենք, 11 հասցեում գտնվող 36.8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Հ․ Շիրազի փողոց, 38 շենք, 71 հասցեում գտնվող 41,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20820000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Գ․ Բորյան փողոց, 4 շենք, 39 հասցեում գտնվող 52,95 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24560000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Պատկանյան փողոց, 62/2 շենք, 36 հասցեում գտնվող 59,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18900000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.03.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 18.04.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO