llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հուլիսի 25 2023

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ք․ Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս, 41 շենք, 4 հասցեում գտնվող 90,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 42070000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 2-րդ փողոց, 42 հասցեում գտնվող 101,14 ք.մ. բնակելի տուն, 17,3 ք․մ․ օժանդակ շինություն, 1 ք․մ․ /1,9 խ․մ․, 4,82 գծամետր/ պարիսպ և 0,01575 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20950000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Զվարթնոց թաղամաս, 15 շենք, 24 հասցեում գտնվող 62,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18320000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, Բյուրեղավան ք․, Վ․ Սարգսյան փողոց, 26 շենք, 2 հասցեում գտնվող 73,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12030000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, Բյուրեղավան ք․, Վ․ Սարգսյան փողոց, 11 շենք, 6 հասցեում գտնվող 89,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17850000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Աբովյան ք․, 3-րդ միկրոշրջան, 13 շենք, 176 հասցեում գտնվող 61,89 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա, Գ․ Շերամի փողոց, 89 շենք, 1 հասցեում գտնվող 72,7 ք.մ. բնակարան և 0,60 ք․մ․ մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 30160000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք․, Աղաքարյան փողոց, 4 հասցեում գտնվող 140,1 ք.մ. բնակելի տուն, 35,8 ք․մ․ ավտոտնակ և 0,0549 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13600000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Վեդի ք․, Կասյան փողոց, 26 շենք, 4 հասցեում գտնվող 45,4 ք.մ. բացվածք: Լոտի մեկնարկային գինը` 7600000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 42-րդ փողոց, 57 հասցեում գտնվող 401,3 ք.մ. բնակելի տուն, 1,82 ք․մ․ զուգարան, 35,6 ք․մ․ անասնաշենք, 12,95 ք․մ․ /25,9 խ․մ․/ պարիսպ և 0,1004 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 126000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Նոր Արեշի 14-րդ փողոց, 90 հասցեում գտնվող 155,31 ք.մ. բնակելի տուն և 0,009678 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42900000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք․, Մայիսի 28 փողոց, 29 հասցեում գտնվող 286,54 ք.մ. բնակելի տուն, 20,75 ք․մ․ օժանդակ շինություն և 0,03033 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31680000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք․, Պանրագործների թաղամաս, 133 հասցեում գտնվող 111,7 ք.մ. բնակելի տուն, 36,2 ք․մ․ անասնաշենք, 7,4 ք․մ․ լոգարան և 0,098 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14060000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք․, Իսրայել Օրու փողոց, 1ա շենք, 24 հասցեում գտնվող 77,02 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8700000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Ազատամարտիկների փողոց, 2 հասցեում գտնվող 75,9 ք.մ. բնակելի տուն, 7,35 ք․մ․ բաղնիք և 0,036 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 7960000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր ք․, 6բ2 շենք, 8 հասցեում գտնվող 70,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12880000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Տաշիր, Տաշիր ք․, Դպրոցականների փողոց, 10 շենք, 31 հասցեում գտնվող 88,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Զաքյան փողոց, 2 շենք, 39 հասցեում գտնվող 56,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 55570000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, Մեղրի ք․, Զ․ Անդրանիկի փողոց, 32 շենք, 23 հասցեում գտնվող 56,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8040000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 1/107 հասցեում գտնվող 78,3 ք.մ. բնակելի տուն, 6,4 ք․մ․ /14,1 խ․մ․/ պարիսպ, 0,7 ք․մ․ /1,5 խ․մ․/ պարիսպ և 0,013827 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32780000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 2-րդ նրբանցք, 3 շենք, 21 հասցեում գտնվող 83,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Երկաթուղայինների 5-րդ փողոց, 18 հասցեում գտնվող 173,2 ք.մ. բնակելի տուն և 0,02483 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 52900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Նալբանդյան փողոց, 31 շենք, 29 հասցեում գտնվող 80,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 66400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Նոր-Նորքի 9-րդ միկրոշրջան, 6 շենք, 103 հասցեում գտնվող 91,48 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26900000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք․, 3-րդ միկրոշրջան, 42 շենք, 1 հասցեում գտնվող 54,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19300000 ՀՀ դրամ
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 10.08.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 07.09.2023թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.borsa.am կայքը: