llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

սեպտեմբերի 26 2023

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Վարդանանց փողոց, 2-1 հասցեում գտնվող 498,2 ք․մ․ պահեստ, 1070,6 ք․մ․ պահեստ, 1057 ք․մ․ կարբիդի արտադրամաս, 2022,5 ք․մ․ կարբիդի պահեստ, 587 ք․մ․ պահեստ, 2343,5 ք․մ․ պահեստ, 695,8 ք․մ․ արտադրամաս, 1449,14 ք․մ․ տնտեսական մասնաշենք, 274,7 ք․մ․ ենթակայան, 31,7 ք․մ․ գետնահոր, 212 ք․մ․ ենթակայան, 31,7 ք․մ․ գետնահոր, 2072,1 ք․մ․ արտադրամաս, 62 ք․մ․ օժանդակ, 224 ք․մ․ բեռնաթափման հարթակ, 139 ք․մ․ կենցաղային մասնաշենք, 8,8 ք․մ․ արտադրամաս, 261,1 ք․մ․ արհեստանոց, 908,7 ք․մ․ արտադրամաս, 440,8 ք․մ․ ծածկ, 4176 ք․մ․ հարթակ, 684 ք․մ․ ծածկ, 2028 ք․մ․ ծածկ, 120 ք․մ․ հարթակ, 159,12 ք․մ․ ծածկ և 8,04724 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 805000000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Շահումյանի թ/ֆ, 1-ին փողոց, 70 հասցեում գտնվող 486,3 ք․մ․ բնակելի տուն, 3,4 ք․մ․ զուգարան, 107,9 ք․մ․ անասնաշենք, 18,9 ք․մ․ թռչնանոց, 17,4 ք․մ․ /38,2 խ․մ․/ պարիսպ և 0,1332 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Մազմանյան փողոց, 8 շենք, 20-21 հասցեում գտնվող 170,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 65600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ վարչ․ շրջան, Գ․ Նժդեհի 6 շենք, 19 հասցեում գտնվող 74,74 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 40000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 12.10.2023թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 29.12.2023թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայք: