Աճուրդի առաջին փուլը կայանալու է 12 դեկտեմբերի 2024 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2025թ:
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
1․ Լոտ`ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Կնունյանց փողոց, 40 հասցեում գտնվող 405 ք․մ․ բնակելի տուն, 69,5 ք․մ․ ավտոտնակ, 24,5 ք․մ․ մառան, 63,1 ք․մ․ թռչնանոց, 45,9 ք․մ․ ծածկ, 19,4 ք․մ․ /38,8 խ․մ/ պարիսպ և 0,0975 հա հողամաս,
Լոտի մեկնարկային գինը` 125000000 (մեկ հարյուր քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ։
2․ Լոտ`ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Մաշտոցի փողոց, 18 շենք, 38 հասցեում գտնվող 30,1 ք․մ․ բնակարան,
Լոտի մեկնարկային գինը` 20000000 (քսան միլիոն) ՀՀ դրամ։
3․ Սպանդանոց՝ մեկնարկային գինը` 120000000 (մեկ հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ՝ կազմված ստորև ենթալոտերից․
3․1 ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, հասցեում գտնվող 0,7359 հա հողամաս, մեկնարկային գինը` 5000000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
3․2 ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Էջմիածին-Մարգարա խճուղի, 26 հասցեում գտնվող 400,3 ք․մ․ սպանդանոց և 0,0422 հա հողամաս, մեկնարկային գինը` 39000000 (երեսունինը միլիոն) ՀՀ դրամ։
3․3 ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Էջմիածին-Մարգարա խճուղի, 26/1 հասցեում գտնվող 103,9 ք․մ․ սառնարան. տնտես․, 104,5 ք․մ․ գյուղ․ մթ․ վերամշ․ արտ․ և 0,0219 հա հողամաս, մեկնարկային գինը` 26000000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամ։
3․4 ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Էջմիածին-Մարգարա խճուղի, 26/2 հասցեում գտնվող 354,9 ք․մ․ անասնաշենք, 8,7 ք․մ․ պահեստ, 48,5 ք․մ․ պահեստ և 2,2 հա հողամաս (2,145 հա գյուղատնտեսական, 0,055 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության), մեկնարկային գինը` 36000000 (երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ։
3․5 Խոշոր եղջերավոր անասունների սպանդանոցի հոսքագիծ (նախկինում շահագործված, գտնվում է աշխատանքային վիճակում), մեկնարկային գինը` 5000000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
3․6 Գառների սպանդանոցի հոսքագիծ (նախկինում շահագործված, գտնվում է աշխատանքային վիճակում), մեկնարկային գինը` 9000000 (ինը միլիոն) ՀՀ դրամ։
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը, մասնակցի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Լոտերին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ` llcbst@yahoo.com
հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31
հեռ.` +374 11 56 45 13
կայք` www.borsa.am
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO