«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, Բյուրեղավան ք․, Վ․ Սարգսյան փողոց, 26 շենք, 38 հասցեում գտնվող 73,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19840000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Ս․ Սևանեցու փող․, 9/41 հասցեում գտնվող 30,91 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5950000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Անի, Մարալիկ ք․, 1-ին թաղամաս, 2 շենք, 13 հասցեում գտնվող 68,08 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7700000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի ք․, Սանահին Սարահարթ թաղամաս, 2/գ շենք, 2 հասցեում գտնվող 67 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4100000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Կոմիսարների փողոց, 16 հասցեում գտնվող 77,2 ք․մ․ բնակելի տուն, 142,1 ք․մ․ ավտոտնակ, 54 ք․մ․ անասնաշենք, 19,25 ք․մ․ անասնաշենք, 15 ք․մ․ ցախանոց և 0,1477 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21140000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան, Զ․ Անդրանիկի փողոց, 9-րդ անցում, 25 հասցեում գտնվող 85,69 ք․մ․ բնակելի տուն, 3,87 ք․մ․ /3,48 խ․մ․/ պարիսպ, 1,08 ք․մ․ /0,97 խ․մ․/ պարիսպ և 0,10084 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13640000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Այգեստան 10-րդ փողոց, 27 հասցեում գտնվող 215,6 ք․մ․ բնակելի տուն, 61 ք․մ․ ավտոտնակ և 0,03683 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 237300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 2-րդ փողոց, 82/26 հասցեում գտնվող 199,93 ք․մ․ բնակելի տուն, 47,59 ք․մ․ օժանդակ շինություն և 0,05 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31600000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.02.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 22.03.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO