llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հուլիսի 25 2024

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ք․ Երևան, Նոր-Նորք, Վ․ Թոթովենցի փողոց, 6/1 շենք, 45 հասցեում գտնվող 62,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27870000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս ք․, Նոր թաղամաս, 20 շենք, 43 հասցեում գտնվող 65,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20570000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Ստեփանյան փողոց, 5/1 հասցեում գտնվող 392,18 ք.մ. բնակելի տուն և 0,0466 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 63340000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Մ․ Խորենացու փողոց, 28 շենք, 2 հասցեում գտնվող 79,53 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18760000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, 26 Կոմիսարների փողոց, 3/1 հասցեում գտնվող 353.86 ք.մ. բնակելի տուն, 80.7 ք.մ. ավտոտնակ, 49.5 ք.մ. անասնաշենք, 8.91 ք.մ. սանհանգույց և 0.246 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31300000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., Պրոմեթևսի փողոց, 27 շենք, թիվ 2 հասցեում գտնվող 67.5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9250000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Դավթաշեն, 10-րդ փողոց, 6 հասցեում գտնվող 355,8 ք.մ. բնակելի տուն, 6,75 ք․մ․ կաթսայատուն, 10,54 ք․մ․ ավտոտնակ, 8,34 ք․մ․ սանհանգույց, 147,55 ք․մ․ ավտոտնակ, 53,24 ք․մ․ /122,45 խ․մ․/ պարիսպ և 0,663 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42200000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Ձորք թաղամաս, 12 շենք, 17 հասցեում գտնվող 86,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19180000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Գ․ Միքայելյան փողոց, 72 շենք, 45 հասցեում գտնվող 83,7 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27500000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի ք․, Սայաթ-Նովայի փողոց, 6 հասցեում գտնվող 107,2 ք․մ․ բնակելի տուն և 0,121 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոց, 70/1 շենք, 6 հասցեում գտնվող 59,65 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 32100000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Ս․ Սևանեցու փողոց, 9/41  հասցեում գտնվող 30,91 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6100000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 5-րդ թաղամաս, 10 շենք, 23  հասցեում գտնվող 91,3 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23200000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Աբովյան ք․, 8-րդ միկրոշրջան, 1-ին թաղամաս, 42  հասցեում գտնվող 209,56 ք․մ․ բնակելի տուն և 0,0521 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 58500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Հ․ Շիրազի փողոց, 30 շենք, 24 հասցեում գտնվող 67,6 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25940000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոց, 1/710 հասցեում գտնվող 90,22 ք․մ․ բնակելի տուն, 5,16 ք․մ․ /12,9 խ․մ․/ պարիսպ և 0,023357 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 44000000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Սայաթ-Նովայի փողոց, 14-1 հասցեում գտնվող 476,6 ք․մ․ բնակելի տուն և 0,03705 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 85700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Ն․ Մառի փողոց, 14 շենք, 31 հասցեում գտնվող 77,96 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 38200000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Ա․ Չեխովի փողոց, 23 շենք, 46 հասցեում գտնվող 67,78 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 33430000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 12.08.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 09.09.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը: