llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

դեկտեմբերի 20 2024

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Տարոն-4 Ածխահատների թաղամաս, 26 շենք, 8 հասցեում գտնվող 83,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13200000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Համբարձումյան փողոց, 9ա շենք, 20 հասցեում գտնվող 74,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11100000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Գ․ Նժդեհի փողոց, 6 շենք, 5 հասցեում գտնվող 66,21 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 41430000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս, Մասիս ք․, 7-րդ թաղամասի 4-րդ փողոց, 17 հասցեում գտնվող 122,4 ք.մ. բնակելի տուն և 0,04135 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32030000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 8-րդ թաղամաս, 21 շենք, 32 հասցեում գտնվող 66,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան, Մ․ Խուդյակովի փողոց, 68 շենք, 43 հասցեում գտնվող 77,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 40080000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան փողոց, 133 շենք, 22 հասցեում գտնվող 72.3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34450000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արմավիր ք․, Սայաթ-Նովայի փողոց, 5ա շենք, 5 հասցեում գտնվող 74.3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19810000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Երևանյան խճուղի, 105 շենք, 21 հասցեում գտնվող 69,82 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15200000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Գետափնյա փողոց, 74 շենք, 18 հասցեում գտնվող 91,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31590000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Աբովյան ք․, Սարալանջի փողոց, 5 շենք, 7 հասցեում գտնվող 45,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Նոր-Նորքի 8-րդ միկրոշրջան, 37 շենք, 20 հասցեում գտնվող 73,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24600000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Նոր Խարբերդ, 25-րդ փողոց, 22 հասցեում գտնվող 53,4 ք.մ. բնակելի տուն և 0,01393 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15970000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Թբիլիսյան խճուղի, 28/5 հասցեում գտնվող 320,7 ք.մ. բնակելի տուն, 172,1 ք․մ․ օժանդակ շինություն, 34,4 ք․մ․ օժանդակ շինություն, 4,1 ք․մ․ օժանդակ շինություն, 45 ք․մ․ օժանդակ շինություն, 7,8 ք․մ․ /13,3 խ․մ․/ պարիսպ և 0,096987 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 177600000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 07.01.2025թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 07.02.2025թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.borsa.am կայքը: