llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

փետրվարի 25 2025

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 5-րդ թաղամաս, 10 շենք, 23  հասցեում գտնվող 91,3 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27500000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, Ա․ Թամանյան փողոց, 29  հասցեում գտնվող 198,8 ք․մ․ բնակելի տան, 42,2 ք․մ․ ծածկած մուտքի, 61,3 ք․մ․ ծածկի․ 46,3 ք․մ․ ծածկի և 0,0472 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23000000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 5-րդ թաղամաս, 3 շենք, 22  հասցեում գտնվող 75,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25200000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 3-րդ թաղամաս, 29 շենք, 15  հասցեում գտնվող 97,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փողոց, 58/20 շենք, 212 հասցեում գտնվող 73,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 62550000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Մայակովսկի, 3-րդ փողոց, 20 հասցեում գտնվող 321,1 ք․մ․ բնակելի տան, 18,2 ք․մ․ նկուղի, 3,4 ք․մ․ կաթսայատան, 6,4 ք․մ․ /16 խ․մ․/ պարսպի և 0,057 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45750000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 8-րդ թաղամաս, 5 շենք, 18 հասցեում գտնվող 74,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19500000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Եղվարդ ք․, Պ․ Սևակի 2-րդ փողոց, 23 հասցեում գտնվող 162,5 ք.մ. բնակելի տան, 20,7 ք․մ․ ավտոտնակի, 14,4 ք․մ․ մառանի, 13,9 ք․մ․ մառանի, 1,03 ք․մ․ /2,06 խ․մ․/ պարսպի և 0,088 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33800000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք․, Հ․ Հովակիմյան փողոց, 2-րդ փակուղի, 5 հասցեում գտնվող 107,94 ք.մ. բնակելի տան, 50,13 ք․մ․ անասնաշենքի և 0,086 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20410000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք․, Օգոստոսի 23 փողոց, 19 շենք, 12 հասցեում գտնվող 88,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26040000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ,  Էջմիածին ք․, Մաշտոցի փողոց, 16 շենք, 44 հասցեում գտնվող 123,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 40890000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, Զորավար Անդրանիկի փողոց, 4 շենք, 16 հասցեում գտնվող 54,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19200000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս, Մասիս ք․, Նոր թաղամաս, 29 շենք, 13 հասցեում գտնվող 59,5 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19430000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 13.03.2025թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 14.04.2025թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.borsa.am կայքը: