«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- ք․ Երևան, Կենտրոն, Այգեստան 4-րդ փողոց, 6 հասցեում գտնվող 182,6 ք․մ․ բնակելի տուն և 0,04195 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 99040000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք․, Խոջումյան փողոց, 69 հասցեում գտնվող 183,2 ք․մ․ բնակելի տուն, 18,7 ք․մ․ շվաքարան և 0,0536 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15880000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, Մաշտոցի փողոց, 44/1 հասցեում գտնվող 264,1 ք․մ․ բնակելի տուն, 12,2 ք․մ․ հավաբուն և 0,03 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25100000 ՀՀ դրամ։
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք., Սարյան փողոց, թիվ 26 հասցեում գտնվող 120.6 ք.մ. բնակելի տուն (արտաքին մակերեսը՝ 159 ք.մ.), 1.9 ք.մ. /4.9 խ.մ./ պարիսպ և 0.0507 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9560000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Այնթապ, 2-րդ շարք, 79 հասցեում գտնվող 181.3 ք.մ. բնակելի տուն, 6.3 ք.մ. լողարան, 1.7 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.0414 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25790000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Վարդաշենի 9-րդ փողոց, 52 հասցեում գտնվող 105,8 ք.մ. բնակելի տուն, 17,8 ք․մ․ օժանդակ շինություն և 0,065942 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45220000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք․, Աղաքարյան փողոց, 4 հասցեում գտնվող 140,1 ք.մ. բնակելի տուն, 35,8 ք․մ․ ավտոտնակ և 0,0549 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9540000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս ք., Անկախության փողոց, 108 հասցեում գտնվող 181.4 ք.մ. բնակելի տուն, 3.3 ք.մ. /11.2 խ.մ./ պարիսպ, 10.5 ք.մ. ինքնակամ կառուցված շինություն և 0.1196 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16530000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 1-ին փողոց, 5/1 հասցեում գտնվող 126,9 ք.մ. բնակելի տուն և 0.0539 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29230000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք., Կոմիսարների փողոց, 16 հասցեում գտնվող 77.2 ք.մ. բնակելի տուն, 142.1 ք.մ. ավտոտնակ, 54 ք.մ. անասնաշենք, 19.25 ք.մ. անասնաշենք, 15 ք.մ. ցախանոց և 0.1477 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18980000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք․, Ռոսիայի փողոց, 4 շենք, 113 հասցեում գտնվող 83,9 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22970000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք․, Էստոնական թաղամաս, 4 շենք, 2 հասցեում գտնվող 93,5 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11200000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Կամարինի փողոց, 10 հասցեում գտնվող 172 ք.մ. բնակելի տուն, 10,8 ք․մ․ մառան, 17,9 ք․մ․ ավտոտնակ և 0,044 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27500000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Այնթապ, 8-րդ փողոց, 16 հասցեում գտնվող 266,72 ք.մ. բնակելի տուն, 52,4 ք․մ․ թռչնանոց, 316 ք․մ․ ջերմոց, 1,3 ք․մ․ ցախանոց, 1,7 ք․մ․ ծածկ, 24,7 ք․մ․ ծածկ և 0,08139 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35100000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Վեդի ք․, Արարատյան փողոց, 38 շենք, 4 հասցեում գտնվող 47,36 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8100000 ՀՀ դրամ:
- ք․Երևան, Նոր-Նորք, Ն․ Մառի փողոց, 11 շենք, 36 հասցեում գտնվող 76,27 ք.մ. բնակարան և 8,9 ք․մ․ ինքնակամ նկուղ: Լոտի մեկնարկային գինը` 24700000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Ձորք թաղամաս, 12 շենք, 17 հասցեում գտնվող 86,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12130000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք․, Ե․ Չարենցի փողոց, 19 շենք, 38 հասցեում գտնվող 59,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10600000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան ք․, միկրոշրջան թաղամաս, 229 շենք, 6 հասցեում գտնվող 62,31 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8070000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա․ Բաբաջանյան փողոց, 149 շենք, 32 հասցեում գտնվող 75,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24980000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Ա․Խաչատրյան փողոց, 9 շենք, 14 հասցեում գտնվող 42,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Գ․ Նժդեհի փողոց, 7 շենք, 20 հասցեում գտնվող 62,73 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28670000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Վ․ Մամիկոնյան փողոց, 144 (142) հասցեում գտնվող 291 ք.մ. բնակելի տուն (349,1 ք․մ․ արտաքին մակերեսով) և 0,0628 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա, 44/3 շենք, 47 հասցեում գտնվող 88,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30700000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 05.12.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 26.12.2022թ.-ին, բացառությամբ վերջին լոտի, որի ավարտը` 06.01.2023թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO