«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ «դասական» եղանակով: Վաճառվելու են.
1. «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերը`
- ք. Երևան, Հաղթանակ 1 փողոց, 1 նրբանցք, 77 հասցեում գտնվող 731 քմ վարչական շենք, 27.94 քմ պահակատուն, 621.09 քմ պահեստ, 141.9 քմ ավտոտնակներ, 414.02 քմ պահեստ, 13.77 քմ սան հանգույց, 35.4 քմ հորեր, 2792.24 ք.մ. արտադրամաս, 107.64 քմ էլ. ենթակայան և 1.9 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 436000000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Չարենցի փողոց, 17/5 հասցեում գտնվող 85.8 քմ ենթակայան (102.0 քմ արտաքին մակերես) և 0.0174 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27300000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Չարենցի փողոց, 17/1 հասցեում գտնվող 1288.1 քմ ադմինիստրատիվ մասնաշենք, 173 քմ պահեստ, 184 քմ արտադրամաս, 60 քմ օժանդակ շինություն և 0.192 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 705000000 ՀՀ դրամ:
2. «ՏՐԱՆԶԻՍՏՈՐ-ԿԵՐՄԵՏ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերը`
- ք. Երևան, Հ.Հակոբյան փողոց, 3/5 հասցեում գտնվող 357.4 քմ գործարան (տրված է վարձակալության): Լոտի մեկնարկային գինը` 154200000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Հ.Հակոբյան փողոց, 3/14 հասցեում գտնվող 370.53 քմ հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 55000000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Հ.Հակոբյան փողոց, 3 հասցեում գտնվող 65.5 քմ գործարան, 4 քմ մետաղյա կրպակ, 91 քմ ստորգետնյա ջրավազան և 0.06304 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 133500000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 21.03.2022թ.-ին, ժ.12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2022թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1% չափով, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարելի է ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31: Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել (011)564513 կամ այցելել www.akson.am կայքը:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO