Ընկերությունը կատարում է գույքային իրավունքների, ռիսկերի, բաժնետոմսերի, անշարժ ու շարժական գույքի, այլ ապրանքանյութական և ոչ նյութական արժեքների գնահատում` գործող շուկայական կամ պահանջվող այլ արժեքների տրամադրմամբ:
Գնահատումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և իրավական ակտերով սահմանված կարգով, կիրառելով գնահատողների մասնագիտական հմտությունները, օգտագործելով իր տեղեկատվական մեծ բազան և մասնագիտական կապերը տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Գնահատումը իրականացվում է հիմնականում երեք եղանակով` համեմատական, եկամտային և ծախսային: Որոշ դեպքերում կիրառվում է նաև գնահատման օգտահանման եղանակը: Համեմատական մեթոդով գույքի շուկայական արժեքը որոշվում է գնահատվող գույքին համադրելի գույքի շուկայական գների վերլուծության և համապատասխան ճշգրտումների իրականացման միջոցով: Վերլուծության իրականացման համար որպես համադրելի գույքի օբյեկտներ կարող են ընտրվել ինչպես բաց և մրցակցային շուկայում վաճառված, այնպես էլ ազատ շուկայում հրապարակայնորեն վաճառքի հանված գույք: Եկամտային մեթոդով գույքի շուկայական արժեքը որոշվում է՝ հիմնվելով այդ գույքի եկամուտ բերելու կարողության վրա: Գնահատման ծախսային մեթոդը կիրառելիս օգտագործվում է սկզբունքային այն մոտեցումը, երբ շուկայական արժեքը որոշվում է վերականգնողական արժեքի հիման վրա` հանելով մաշվածությունները և գումարելով հողամասի արժեքը: Օգտահանման եղանակով որոշվում է օգտահանվող` պիտանի նյութերի, սարքերի, մասերի և այլ ապրանքների արժեքները:
© 2025 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO