llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31
Մեր մասին
«ԲիԷսԹի» ընկերությունը

բարձրորակ և բազմաբնույթ մասնագետների, արհեստավարժ ու որակավորված աշխատակազմի, ֆինանսատնտեսական ոլորտում տասնամյակներ գործող ղեկավար անձնակազմի միասնական թիմ, որն ունակ և պատրաստակամ է գործող օրենսդրության շրջանակներում պատշաճ մակարդակով, սեղմ ժամկետներում ու նվազագույն վարձավճարով մատուցել ծառայություններ, իսկ անհրաժեշտության դեպքում, իր կողմից կատարված աշխատանքների արդյունքների մասով, դրսևորել մասնագիտական պատասխանատվության դիրքորոշում:

Ընկերությունը տրամադրում է խորհրդատվություն` ընթացակարգեր և լուծումներ, որոնք կարող են նպաստել պատվիրատուների առավել արդյունավետ գործունեությանը, նվազեցնել ռիսկերը և չեզոքացնել հնարավոր բացասական գործոնների ազդեծությունը, տրամադրում է գույքի գնանշման, գնահատման և օտարման ծառայությունների ամբողջական փաթեթ, ղեկավարվելով իր որդեգրած սկզբունքով` «մեկ արհեստավարժ կատարող` բազմաթիվ որակյալ գործառույթներ նվազագույն ծախսով»:

Ընկերությունը կատարում է գույքային իրավունքների, ռիսկերի, բաժնետոմսերի,  անշարժ ու շարժական գույքի, այլ ապրանքանյութական և ոչ նյութական արժեքների գնահատում` գործող շուկայական կամ պահանջվող այլ արժեքների տրամադրմամբ, ինչպես նաև կազմակերպում է  հրապարակային սակարկություններ, ուղղակի կամ այլ եղանակով  վաճառք` ձևավորելով նյութական և ոչ նյութական արժեքների օտարման առավել նպաստավոր առևտրային հարթակ: Ապահովելով սակարկություններին վաճառողների և գնորդների դյուրին մասնակցությունըիրականացվող գործընթացների, ընթացիկ կամ արդեն իսկ ձևավորված գների մասին կամ այլ հասանելի տեղեկատվություն անմիջապես ստանալու հնարավորությունը, ընկերությունը նպաստում է առավել թափանցիկ և արդյունավետ  գործող առևտրային դաշտի ձևավորմանն ու կայացմանը: Սակարկություններին հիմնականում ընդգրկվում են ՀՀ տարածքում գործող ապրանքային բորսաների հարթակներում, այդ թվում` բորսային հարթակի տրամադրման գործընթացի շրջանակներում վերջիններիս հետ համագործակցող այլ կազմակերպությունների կողմից ներկայացված լոտերը: