llcbst@yahoo.com
Yerevan, Sayat-Nova 40, 82/31

Notification

december 10 2021

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) իրականացնելու է հրապարակային սակարկություններ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Նաիրիտ-2» ՓԲԸ-ում գրավադրված և վերջինիս օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արցախի փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1/1 հասցեում գտնվող 2574.6 ք.մ. մակերեսով պոմպակայան, որից՝ 833.0 քմ մակերեսով պոմպակայանի շենք, 1637.2 քմ մակերեսով ջրհովարաններ, 92.4 քմ մակերեսով պարիսպ, 12 գծմ էստակադա և 1.062189 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 153000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արին-Բերդի 3 նրբանցք, թիվ 7/2 հասցեում գտնվող 1303.5 ք.մ. մակերեսով արտադրական շենքեր, 103.8 ք.մ. մակերեսով գազալցման կայան, 66.1 ք.մ. արտաքին մակերեսով պահակատուն, 43.2 ք.մ. արտաքին մակերեսով հակահրդեհային ջրավազան, 2.8 ք.մ. արտաքին մակերեսով լոգարան, 39.7 ք.մ. արտաքին մակերեսով օժանդակ շինություն, 115.8 ք.մ. մակերեսով պարիսպ, 83.0 գծմ էստակադա և 1.6215 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 180800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց պողոտա, թիվ 70 հասցեում գտնվող 786.9 ք.մ. մակերեսով լվացքատուն, 364.8 ք.մ. մակերեսով շինություն և 0.347 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 112100000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Հողամասերի կադաստրային արժեքները վճարված չեն և ենթակա են վճարման գնորդների կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

        Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 27.12.2021թ.-ին ժ.12:00-ին դասական և հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին՝ նույն ընթացակարգով: Աճուրդի ավարտը՝ 01.07.2022թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 2%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով: