llcbst@yahoo.com
Yerevan, Sayat-Nova 40, 82/31

Notification

february 25 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ս. Օհանովի փողոց, 58/1 շենք, թիվ 39 հասցեում գտնվող 60.33 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 33540000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Վ. Համբարձումյան փողոց, 9ա շենք, թիվ 42 հասցեում գտնվող 43.24 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3940000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Աջափնյակ, Մարգարյան 2 նրբանցք, 9 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 92.7 ք.մ. մակերեսով բնակարան և 8.8 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված շինություն: Լոտի մեկնարկային գինը` 26080000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վահագնաձոր, 1-ին փողոց, թիվ 35 հասցեում գտնվող 125.17 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 5.22 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 39.56 ք.մ. մակերեսով հարթակ և 0.153 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22640000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, 26 Կոմիսարների փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող 353.86 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 80.7 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 49.5 ք.մ. մակերեսով անասնաշենք, 8.91 ք.մ. մակերեսով սանհանգույց և 0.246 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24460000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Կապան ք., Լեռնագործների փողոց, 25ա շենք, թիվ 5  հասցեում գտնվող 64.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8100000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 14.03.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 14.04.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: