llcbst@yahoo.com
Yerevan, Sayat-Nova 40, 82/31

Notification

april 1 2022

«Բի Էս Թի»  ՍՊԸ-ն  (այսուհետ՝ Կազմակերպիչ)  «Ակսոն»  ԱՀ  Բորսայի  հարթակում.

1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան ք., 3-րդ զանգված, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 3/1 հասցեում գտնվող 206.95 ք.մ.  բնակելի տուն և 0.012 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41330000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս ք., Ա. Սեսմանուկյան փողոց, 13 շենք, 46 հասցեում գտնվող 61.3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7700000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան պողոտա, 39 շենք, 38/1 հասցեում գտնվող 71 ք.մ. բնակարան և 12.8 ք.մ. ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 23100000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս ք., Ռոմանի փողոց, 1-ին նրբանցք, 8 հասցեում գտնվող 132.44 ք.մ. բնակելի տուն, 2.6 ք.մ. կաթսայատուն, 43.8 ք.մ. գոմ, 82 ք.մ. մառան, 20.75 ք.մ. հարթակ և 0.08413 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13400000 ՀՀ դրամ:

- Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք., Մոմիկի փողոց, 1-ին նրբանցք, 1 հասցեում գտնվող 193.08 ք.մ. բնակելի տուն, 19.2 ք.մ. թոնրատուն, 30 ք.մ. մառան, 47.5 ք.մ. անասնաշենք, 16.9 ք.մ. անասնաշենք, 4.7 ք.մ. սանհանգույց, 2.1 ք.մ. /3.4 խ.մ., 7 գծմ/ պարիսպ և 0.093 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18070000ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.04.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 18.05.2022թ.-ին:

2. Շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.

- ք. Երևան, Նոր-Նորք, Վ. Թոթովենցի փողոց, 6/1 շենք, 16 հասցեում գտնվող 50,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13935265 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 18.04.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝  18.05.2022թ.-ին:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: